Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր

Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» հանրախանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գ.Հասրաթյան և Խ.Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 61 TL 553 պետհամարանիշի (վարորդ` Կ.Ա.), «Մերսեդես E 280» մակնիշի 49 LD 999 պետհամարանիշի (վարորդ` Ք. Գ., ծնված 1964 թ.), «Honda Odyssey» մակնիշի 35 DU 961 պետհամարանիշի (վարորդ` Վ. Թ., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները:

vtar12

«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Ա.-ը (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

vtar1

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս