
«Սիթի» սուպերմարկետի մոտ վթար է տեղի ունեցել

Հունվարի 29-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի «Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի մոտակայքում բախվել են «BMW 318I» մակնիշի 34SZ470 պ/հ (վարորդ Կ. Բ., ծնվ. 1996 թ.) և «BMW 325I» մակնիշի 34 ZN 645 պ/հ (վարորդ Ս. Պ., ծնվ. 1994թ.) ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: