Samsung Electronics-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում ընկել է 52 տոկոսով՝ մինչեւ 6,29 տրլն հարավկորեական վոն (5,4 մլրդ դոլար)՝ հիշողության չիպերի թույլ պահանջարկի պատճառով:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը մի շարք փոփոխություններ է նախատեսում գիտության և կրթության ոլորտներում: Նախատեսվող փոփոխություններից է ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկը:
Գիտությունը նոր գիտելիքի ստեղծումն է. դրա համար տարբերում են հիմնարար գիտական մշակումներ, որն ուղղված է նոր գաղափարների ստեղծմանը, և կիրառական բնույթի, որ նոր գաղափարի հիման վրա ստեղծվում է նոր արտադրություն, տեխնոլոգիա, նոր մեքենա, նոր զենք: Այդ հիմնարար արդյունքները մենք վերածում ենք կիրառականի: Հիմնարարում շատ մարդ պետք չէ, որովհետև այնտեղ պետք է լայն գիտելիքներ ունեցող աշխատողներ ունենանք, որ զբաղվեն հիմնարար արդյունքներով: Նրանց ստացած արդյունքները որպեսզի կիրառենք, այստեղ մարդկանց թիվն ավելանում է: Հիմնարար գիտելիքների արժեքը դժվար է գնահատել:
Facebook-ի հասույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 17,652 մլրդ դոլար՝ 2018 թվականի համապատասխան ժամաանակաշրջանի 13,7 մլրդ դոլարի համեմատությամբ ավելանալով 29 տոկոսով:
ԱՄՆ-ի Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատերն է, իր հարթակում կդադարեցնի քաղաքական գովազդի զետեղումը: Հոկտեմբերի 30-ին այդ մասին իր էջում հայտնել է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին։
Մարդիկ ավելի քիչ են փոխում սմարթֆոնները, բայց ավելի շատ գումար են վճարում երաժշտության, խաղերի և այլ ծառայությունների համար:
Ընկերությունը SDC 2019 կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է նոր ձևաչափը ծալովի սմարթֆոնի համար՝ հին հեռախոսների ոճով, բայց առանց ֆիզիկական ստեղների և մեծ էկրանով՝ ամբողջ երկարությամբ:
Այն արդեն վարակել է ավելի քան 45.000 սարք, որոնց ճնշող մեծամասնությունը Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և Ռուսաստանից է:
Apple-ի եռամսյակային հասույթն աճել է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի:
«Երբ գիտությանը գումար եք տալիս, դա ներդրումներ բերելու հիմք դառնալո՞ւ է». Մելքումյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
Facebook ընկերությունը դատական հայց է հարուցել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ՝ նրան մեղադրելով լրտեսման համար WhatsApp հավելվածն օգտագործելու մեջ:
Բրազիլիայի ամենաընչազուրկ բնակիչների կյանքի դիտարկումները ցույց են տվել, որ տարեկան միջին ջերմաստիճանների հետագա աճը էլ ավելի վտանգավոր կդարձնի մշտական թերասնումը մարդու առողջության համար, քան այժմ:
NASA Հելոուինի տոնակատարությանն ընդառաջ՝ Արեգակի «սարսափելի» լուսանկար է հրապարակել: Լուսանկարը հայտնվել է գործակալության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Սուրճի կանոնավոր գործածումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների վտանգի նվազեցման: Համապատասխան տվյալները հրապարակվել են ԱՄՆ-ի Գաստրոէնտերոլոգների կոլեգիայի կայքում։
«Պետության հիմքը գիտությունն է, և դա գիտեին և՛ Հովսեփ Օրբելին, ով եկավ և հիմնեց ԳԱԱ-ն, և՛ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ով «ատամներով պահում էր»»:
«Եթե նույնիսկ այսօր որոշում կայացվի, որ ԳԱԱ-ն միացվում է համալսարաններին, պետք է հասկանալ, որ խնդիրը կառույցի մեջ չէ, ոչ էլ կառավարման մոդելի մեջ է, եթե Ակադեմիան տարան համալսարաններ, դրանից համալսարաններում գիտության մակարդակն ավելանալո՞ւ է, գուցե ավելի վատանա, քանի որ, օրինակ՝ ԵՊՀ-ում, գնման պրոցեսն ավելի երկար և բարդ պրոցես է, քան ԳԱԱ-ում: Ազգային ակադեմիային, իհարկե, բարեփոխումներ պետք են, բայց չի կարելի փակել կառույցն ու ասել, թե խնդիրը լուծվեց»,- ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը:
Ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս մեկը, կարծես, բավականին համեստ էր հնչեղ նորությունների առումով։ Այնուամենայնիվ, հետաքրքիր նորույթներ կային, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել Xiaomi-ին: Հիշեք ամենակարևորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Xilinx Armenia ընկերությունում էր՝ մասնակցելու ընկերության պաշտոնական բացման արարողությանը։
Նորմայից ավելի աշխատելը կարող է ազդել ճաղատացման վրա:
«Պետք է փորձել թվային մարքետինգի մեջ գիտելիքներ հավաքել, քանի որ դա միակ տարբերակն է, որը թույլ կտա առանց գովազդի վրա ներդրումներ կատարելու՝ փորձել տարածել սեփական արտադրանքը: Մեր դեպքում մենք տարածվել ենք՝ օգտագործելով որոնման համակարգի գիտելիքներն առանց գումարի»,- 168.am-ին ասաց Նարեկ Սաֆարյանը:
«Շատ դեպքերում մենք ընտրում ենք ոչ թե կոնկրետ ապրանք կամ ծառայություն, այլ ընտրում ենք այն էմոցիաները, զգացմունքները, որոնք ստանում ենք այդ ապրանքը օգտագործելիս»,- ասաց Էդուարդ Քանքանյանը:
Tesla ամերիկյան ընկերությունը 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շահույթ է արձանագրել 342 մլն դոլարի չափով: Այդ մասին վկայում է ընկերության կորպորատիվ հաշվետվությունը, որը հոկտեմբերի 23-ին հրապարակվել է նրա կայքում:
Խոշոր 1998 HL1 երկնաքարը հոկտեմբերի 25-ին անցել է Երկիր մոլորակից 6,21 մլն կմ հեռավորության վրա, որը տասն անգամ ավելի մեծ է մեր մոլորակը Լուսնից բաժանող հեռավորությունից:
Հետազոտողներն ստեղծել են կնոջ մոդել, որը գրասենյակում աշխատել է 20 տարի:
«Մարքետինգի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի հարմարավետ դարձնել մարդկանց կյանքը: Լավ ծառայություն ստեղծելը բավարար չէ: Դա դեռ պետք է հասցնել հանրությանը»,- 168.am-ին ասաց Վահե Ղազարյանը:
Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը եղել է պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիվանդության սուր ձեւ), այլ ոչ թե մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպես ավելի վաղ համարվում էր:
ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մաս կազմող նյարդաբանական խանգարումների և ինսուլտի Ազգային ինստիտուտում գիտնականները հայտնաբերել են աղի նոր վտանգ:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։
Առաջացած տարիքում ածխաջրերի օգտագործման կրճատումը, չնայած ավելի վաղ տարածված պատկերացումներին, չի բարելավում առողջությունը եւ չի երկարացնում կյանքը:
Գիտնականները նշել են նիհարելու ամենաարդյունավետ միջոցը: Այս մասին հայտնում է Journal of Clinical Endocrinology and Metabolism ամսագիրը: