Գիտնականները մոդելավորել են կորոնավիրուսի տարածումը օդանավում
ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները մոդելավորել են ինքնաթիռում կորոնավիրուսի տարածումը՝ ցույց տալով, թե մեկ մարդը ինչպես կարող է վարակել բոլոր ուղևորներին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ուսումնասիրությունը կատարվել է «Boeing»-ի ինժեներների հետ համատեղ՝ նպատակ ունենալով հստակեցնել համավարակի պայմաններում օդանավում օդափոխության օպտիմալ սխեման: Մասնագետները նշում են, որ մոդելն արդիական է մյուս վարակների դեպքում ևս:
Տեսողական պատկերը ցույց է տալիս, որ փակ տարածքում վիրուսային մասնիկները չեն ցրվում, այլ արտանետվելով շարունակում են շրջանառվել օդանավի ներսում:
Գիտնականները պարզել են, որ «Boeing 767»-ով 5 ժամանոց թռիչքի ժամանակ յոթ շարքից վարակվելու ռիսկը կազմել է մեկը երեքին: «Boeing 737»-ի դեպքում այս ցուցանիշը հավասարվել է մեկը հինգի: Փորձագետները եզրակացրել են՝ օդափոխման համակարգը, որն ապահովում է օդի շրջանառությունը սրահի ներքևի մասում, կարող է կիսով չափ նվազեցնել վարակվելու հավանականությունը:
This #datavizualisation shows how tiny invisible droplets from a single cough can flow through the cabin of a Boeing 767 passenger jet@washingtonpost / #tech #data #COVID19 #plane @CurieuxExplorer @jblefevre60 @PawlowskiMario @ShiCooks @mvollmer1 @ValensNtirenga2 pic.twitter.com/PwU6FUJi7b
— Pierre-Antoine Rizk (@Droit_IA) April 29, 2020