Հակիրճ՝ օգտատերերի համար ամենահետաքրքիր նորությունների մասին։
Google-ը սկսել է թողարկել երկար սպասված Dark Mode թարմացումը իր Google Search հավելվածների համար` iOS-ի և Android-ի վրա։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ:
AirPods-ի բազային տարբերակում գլոբալ փոփոխություն է նախատեսվում 2021 թվականին, բայց այս տարի Apple-ը ցույց կտա երկու նոր մոդել:
Ինչպես գրում է The Verge-ը, թափանցիկ ապակին փոխարինում է փայլատ ապակիներին: SunnySide-ի վերին հատվածում տեղակայված են հատուկ լամպեր, որոնք վերստեղծում են արևի լույսի ամբողջ սպեկտրը:
«Google» տեխնոլոգիական ընկերությունը, որին պատկանում է «YouTube»-ն, արդիականացրել է կորոնավիրուսի թեմայով վիդեոկոնտենտի հետ կապված կանոները:
Google Play-ում հայտնաբերված PhantomLance տրոյացի-բեկդոր ծրագիրը դեռ 2015-ի վերջում սկսված վնասաբեր արշավի մասն է, և ունի բազմաթիվ տարբերակներ, որոնց նպատակը զոհի Android-սարքից գաղտնի տեղեկատվություն հավաքելն է։ Վնասաբեր ծրագիրը իր տերերին է փոխանցում տեղադիրքի տվյալները, զանգերի, SMS-ների, տեղադրված հավելվածների ցանկը և սմարթֆոնի մասին ամբողջական տեղեկատվություն։ Ըստ որում, PhantomLance-ի ֆունկցիոնալությունը կարող է ցանկացած պահի ընդլայնվել հրաման տվող սերվերից լրացուցիչ մոդուլների ներբեռնման շնորհիվ։
Միացյալ Նահանգներում ամեն տարի կազմվում է հաճախորդների բավարարվածության ցուցանիշը՝ տարբեր սմարթֆոնների սեփականատերերի շրջանում։ Apple-ը շահում է հաջողված սարքերի քանակով, բայց բոլոր մոդելների շարքում 2018 թվականի Samsung-ի ֆլագմենը դարձավ լավագույնը:
Ամերիկյան «Apple» ընկերությունը որոշում է կայացրել մայիսի 18-ից վերսկսել իր աշխարհի շուրջ 100 խանութի աշխատանքը:
«Apple» ընկերությունը մտադիր է առաջիկա շաբաթներին սկսել ապահովել աշխատակիցների վերադարձը գրասենյակներ:
2020 թվականի առաջին եռամսյակի ամենավաճառվող սմարթֆոններն են Apple-ը, Xiaomi-ն և Samsung-ը: Այս մասին համաշխարհային շուկայի վերլուծությունից հետո հայտնել են Canalys-ի փորձագետները:
Shade գաղտնագրող-շորթող ծրագիրն այլևս սարսափելի չէ օգտատերերի համար. «Կասպեսրկի» ընկերությունը հրապարակել է դեկրիպտոր, որը վերականգնում է Shade (Troldesh) գաղտնագրիչի ցանկացած տեսակի կողմից գաղտնագրված ֆայլերը (նիշք)։ Այդ գաղտնագրիչը դեռ 2015-ից շատ վնաս է պատճառել ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի օգտատերերին։
Realme-ն ներկայացրել է «նոր առաջընթաց» տեսախցիկների տեխնոլոգիայի մեջ ՝ հայտարարելով realme X3 սմարթֆոնի գործարկման մասին: Համապատասխան հայտարարությունն ընկերության ղեկավար Մադհավ Շեթն արել է իր թվիթերյան էջում:
Հայտնի ինսայդեր Մաքս Ուայնբախը (Max Weinbach) YouTube-ի «EverythingApplePro» ալիքի հետ բացահայտել է iPhone 12-ի Pro տարբերակների մանրամասները, որոնք կթողարկվեն 6.1 և 6.7 դյույմ էկրանով․ դրանք կլինեն անցյալ տարվա iPhone 11 Pro և 11 Pro Max մոդելների շարունակությունը:
AnTuTu հարթակի ստեղծողները հրապարակել են ապրիլ ամսվա համար ամենաբարձր կատարողականության փորձարկման արդյունքների համաձայն՝ լավագույն սմարթֆոնները:
Ապագան արդեն այստեղ է: Համակարգչի հետ անձայն խոսակցությունների սարքը ուղեղից բառեր է կարդում: «AlterEgo»-ն ի վիճակի է «լսելու» բառեր, որոնք մարդը մտքում է ասում:
Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը, և գրանցվել է դրանց հետ կապված 331 հազ. 20 միջադեպ։ 2019-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է օգտատերերի 16,13%-ը։
Samsung Pay վճարային համակարգի վրա հիմնված մի ընկերություն նախատեսում է թողարկել բանկային քարտ:
Canalys վերլուծական ընկերությունը հրապարակել է զեկույց 2020 թվականի առաջին եռամսյակի սմարթֆոնների գլոբալ առաքումների վերաբերյալ, որոնք արդյունաբերության համար կարող են լինել ամենադժվարը:
Նիդերլանդցի և գերմանացի մասնագետները սինթեզել են փորձարարական մոնոկլոնալ հակամարմին, որն ունակ է լաբորատոր պայմաններում հաղթել նոր կորոնավիրասային վարակը։
ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) ամերիկահայ Նուբար Աֆեյանի «Moderna» բիոտեխնոլոգիական ընկերությանը թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին:
Առաջին անգամ ծրագրավորողների համար նոր գործավար համակարգերի և դասախոսությունների ավանդական շնորհանդեսը կանցկացվի միայն հեռակա կարգով` ամենը կորոնավիրուսի պատճառով:
Մինչև 2050 թվականը մոլորակի կլիման կարող է դառնալ կյանքին սպառնալիք աղքատ խավի համար, որոնք իրենց չեն կարող թույլ տալ գնել օդորակիչ: Կլիմայի փոփոխության պատճառը գլոբալ տաքացումն է, կարծում են օդերևութաբանները, գրում է Proceedings of the National Academy of Sciences-ը:
«Կասպերսկի» ընկերությունն Area9 Lyceum-ի հետ մշակել է «Անվտանգությունը համավարակի ժամանակ կյանքում և բիզնեսում» անվճար առցանց-դասընթացը՝ Kaspersky Security Awareness ծրագրի շրջանակում։ Այն կոչված է բարձրացնել ընթացիկ համավարակի մասին առաջին հերթին կազմակերպությունների, ինչպես նաև համացանցի բոլոր օգտատետերի թվային գրագիտության և գիտելիքների մակարդակը՝ համընդհանուր ինքնամեկուսացման, հեռավար աշխատանքի զանգվածային անցման, COVID-19-ի մասին բազմաթիվ ֆեյքերի և մոլորությունների պայմաններում։
Ամերիկացի գիտնականները հավանական են համարում աշխարհում կորոնավիրուսի առավել երկար տարածվածությունը. այն կարող է տևել մինչև 2 տարի. մինչ բնակչության երկու երրորդը ձեռք կբերի իմունիտետ հիվանդությունից:
Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը:
ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները մոդելավորել են ինքնաթիռում կորոնավիրուսի տարածումը՝ ցույց տալով, թե մեկ մարդը ինչպես կարող է վարակել բոլոր ուղևորներին:
14-ամյա Մանե Պողոսյանը սովորում է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում։ Արդեն 4 տարի է՝ հաճախում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով բոլոր կրթական միջոցառումները փոխել են ձևաչափը և դարձել են հեռավար։ Nation in Action նախաձեռնությունը սկսել է վեբինարների շարք, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները կիսվում են իրենց փորձով։
Պատմական գրանցումները ասում են, որ այդ օրն այդտեղ «քարերի անձրև» է տեղացել, իսկ ժամը 20:30-ին ընկած «կրակե գունդը» սպանել է քաղաքի բնակիչներից մեկին, իսկ ևս մեկին` խոցել, բայց չի սպանել։