Բաժիններ՝

Ո՞ր Samsung սմարթֆոնները կստանան թարմացումներ (ցուցակ)

Ընկերությունը հայտարարել է սարքերի ընդլայնված աջակցություն, ներառյալ՝ ցածր գներով մոդելները Galaxy A շարքից:

Galaxy Note20-ի շնորհանդեսին Samsung-ը հայտարարեց ընդլայնված աջակցություն նոր արտադրանքներին. սմարթֆոնները կստանան Android-ի երեք հիմնական թարմացում: Այսինքն, եթե այժմ սմարթֆոններն աշխատում են Android 10-ով, ապա երաշխավորված է, որ դրանք կթարմացվեն 11, 12 և 13 տարբերակներով:

Samsung-ը պարզաբանել է, որ այս կանոնը տարածվում է ոչ միայն բոլոր նոր և ապագա սմարթֆոնների, այլև նախորդ որոշ մոդելների վրա: Օգոստոսի 18-ին ընկերությունը ներկայացրել է 38 սմարթֆոնի ամբողջական ցանկ, որոնք երեք տարվա ընթացքում կստանան թարմացումներ:

Galaxy S շարք- Galaxy S20 Ultra 5G, S20 Ultra, S20 + 5G, S20 +, S20 5G, S20, S10 5G, S10 +, S10, S10e, S10 Lite և այս շարքի հետագա բոլոր մոդելները

Galaxy Note շարք- Galaxy Note20 Ultra 5G, Note20 Ultra, Note20 5G, Note20, Note10 + 5G, Note10 +, Note10 5G, Note10, Note10 Lite և այս շարքի բոլոր հաջորդ մոդելները

Ծալվող սմարթֆոնների շարք-Galaxy Z Fold2 5G, Z Fold2, Z Flip 5G, Z Flip, Fold 5G, Fold և բոլոր հետևյալ մոդելները Galaxy Z շարքից

Galaxy A շարք- Galaxy A71 5G, A71, A51 5G, A51, A90 5G և այս շարքի հետագա որոշ մոդելներ

Պլանշետներ- Galaxy Tab S7 + 5G, Tab S7 +, Tab S7 5G3, Tab S7, Tab S6 5G4, Tab S6, Tab S6 Lite և այս շարքի բոլոր հաջորդ մոդելները

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս