Բաժիններ՝

Նշվել է համակարգչային ստեղնաշարի պոտենցիալ վտանգավորությունը

Համակարգչային ստեղնաշարի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար. դրա վրա եղած մանրէներն առաջացնում են մի շարք մաշկային հիվանդություններ եւ աչքերի վարակումներ: Ինչպես քեզ անվտանգ դարձնել, Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է Hi-Tech Mail.ru-ի ղեկավար Դմիտրի Ռյաբինինը:

Գլխավոր պատճառը, որով ստեղնաշարն անհրաժեշտ գործիքից դառնում է վտանգի աղբուր, օգտատերերի պարզունակ անճշտապահությունն է եւ անձնական հիգիենայի բացակայությունը: Բուն ստեղնաշարերի վրա եւ հատկապես ստեղնաշարերի միջեւ կուտակվում են մեծ քանակությամբ պոտենցիալ վնասակար միկրոօրգանիզմներ, Ռադիո Sputnik-ին պատմել է Դմիտրի Ռյաբինինը:

«Մարդկանց, որոնք երկար ժամանակ աշխատում են կեղտոտ ստեղնաշարով եւ դրա հետ մեկտեղ հաճախ տրորում են աչքերը, կարող է սպառնալ ինչպես վտանգավոր մաշկային հիվանդություն, այնպես էլ աչքերի ինֆեկցիա, կոնյունկտիվիտ կամ ինչ-որ ավելի լուրջ բան: Պարզ հանձնարարականն է՝ առավելագույնս անցնել սենսորային կառավարման, եւ էլ ավելի լավ է՝ ձայնային կառավարման՝ խուսափելու համար կեղտոտ մակերեւույթների հետ ցանկացած շփումից»,-խորհուրդ է տալիս Դմիտրի Ռյաբինինը:

Եթե նման հնարավորություն չկա, հարկավոր է հոգ տանել աշխատանքային տարածության հիգիենայի մասին, ամիսը մոտավորապես մեկ անգամ հարկավոր է մաքրել ստեղնաշարը:

«Ամենապարզունակ եւ հիմնավոր որոշումը կորպուսը եւ ստեղնաշարերը մաքրող միջոցներով սրբելն է: Դրա համար հարմար են տեխնիկայի խնամքի համար նախատեսված հատուկ անձեռոցիկները կամ սպիրտի ոչ մեծ պարունակությամբ լաթերը: Գլխավորն այն է, որպեսզի այնպիսի քիմիական նյութեր չօգտագործել, որոնք նախատեսված են սանտեխնիկայի մաքրման համար: Դրանք ալկալիների պատճառով վտանգավոր են պլաստիկի համար. լավագույն դեպքում ստեղնաշարի վրայից մաքրում են ներկը, վատագույն դեպքում՝ պարզապես վնասում են կորպուսը»,-նախազգուշացրել է Hi-Tech Mail.ru-ի ղեկավարը:

Կարեւոր է՝ մաքրել նաեւ ստեղնաշարերի միջեւ ընկած հատվածը, նշել է փորձագետը:

«Կարելի է օգտագործել բամբակի փայտիկներ, փափուկ խոզանակներ: Եթե հարկավոր է ստեղնաշարը մաքրել ներսից, պետք է կիրառել խտացրած օդ. այդպես կարելի է մաքրել փշրանքները:

Հատուկ փոքրիկ բալոնները թանկ չարժեն, դրանք հարմար են մեխանիկական ստեղնաշարերի համար. իսկ ահա նոութբուքերի ստեղնաշարերն ավելի լավ է մասնատել եւ փոշեծծիչով մաքրել»,- Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել Դմիտրի Ռյաբինինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս