TikTok-ը մեղադրվում է Android-ի օգտատերերին դիտավորյալ լրտեսելու մեջ
Չինական ծառայությունն օգտվել է Google OS-ի բացթողումից։
TikTok-ն արևմտյան երկրների հետ հարաբերությունները պարզելու խճճված փուլում է: Մի կողմից՝ Դոնալդ Թրամփն անընդհատ հիշեցնում է Միացյալ Նահանգներում ծառայության հնարավոր արգելափակման մասին: Մյուս կողմից՝ կան նրանք, ովքեր ցանկանում են TikTok-ը գնել․ լավագույն ընկերությունները կփորձեն դա անել՝ Microsoft-ը և Twitter-ն արդեն հերթի մեջ են: Նման խճճված իրավիճակում կիբերանվտանգության մասնագետները հերթական անգամ պարզել են, որ ծառայությունը չի ապահովում օգտատերերի տվյալների անվտանգությունը։ Այդ մասին հայտնել է Wall Street Journal-ը:
Մինչև անցած տարվա վերջ TikTok-ն օգտագործում էր խոցելիությունն Android-ի անվտանգության համակարգում, որը պետք է խանգարեր հավելվածներին հետևել օգտատերերին՝ իրենց սարքի MAC հասցեի միջոցով: Այս ծածկագիրը նույնականացնում է սարքը ցանցում և սովորաբար չի փոխվում: Դրա շնորհիվ դուք կարող եք հետևել հավելվածի տեղադրմանը և օգտվողի հաշիվը կապել սարքի MAC հասցեի հետ: Այս տեղեկատվությունը հավաքելու հիմնական նպատակը մարդու մասին տվյալները գովազդային հարթակներին փոխանցելն է:
WSJ-ի համաձայն, Google-ը ներկայացրել է հատուկ անանուն գովազդային նույնականացման ID-ների օգտագործումը, որոնք կարող են վերափոխվել, ի տարբերություն MAC հասցեի: Չնայած դրան, օգտագործողի ID-ն սմարթֆոնի հետ կապելու այլ եղանակներ էլ կային: Այնուամենայնիվ, քննությունը նշում է, որ 2019 թվականի նոյեմբերին TikTok-ը թարմացրել է իր ծրագիրը՝ օգտագործողի տվյալների հետևումը հեռացնելու համար: Ընկերությունից հայտնում են, որ այն այլևս չի հավաքում MAC հասցեները:
Հունիսին TikTok-ը մեղադրվում էր iPhone-ի սեփականատերերին լրտեսելու մեջ: IOS 14-ում մեծ ուշադրություն է դարձվել օգտագործողների տվյալների անվտանգությանը և պաշտպանությանը: Այսպիսով, այժմ էկրանին ցուցադրվում է հատուկ նշան, եթե կայքը կամ ծրագիրն օգտագործում են տեսախցիկը, խոսափողը կամ սմարթֆոնի այլ տարրեր: Այն նաև աշխատում է clipboard-ի հետ: Սրա շնորհիվ պարզ դարձավ, որ TikTok-ը մուտք ունի օգտատերերի տվյալներ։
Մի քանի օգտատերեր անմիջապես Twitter-ում գրել են, որ TikTok-ում տեսանյութի տակ մեկնաբանություններ մուտքագրելու դեպքում էկրանին զգացվում են նախազգուշացումներ, որ պարբերաբար հավելվածը պատճենում է բովանդակությունը։
Telegraph-ում զրույցում սոցիալական ցանցի ներկայացուցիչները հաղորդեցին, որ սա միայն հակասպամային համակարգի տարր է, որը նախատեսված է բազմիցս կրկնվող գործողություններին հետևելու համար, ինչպես, օրինակ, այն դեպքում, երբ օգտվողը տասնյակ տեսանյութերի տակ թողնում է նույն մեկնաբանությունը:
«Ցանկացած թյուրըմբռնումները դադարեցնելու համար» մշակողներն արդեն ուղարկել են TikTok-ի թարմացում՝ App Store-ում փոփոխության համար, ինչը հեռացնում է այս հնարավորությունը:
Քանի որ Android-ը չունի հետևելու նմանատիպ գործառույթ, հայտնի չէր, թե կա՞ այդպիսի խնդիր: Հունիսին սոցցանցի ներկայացուցիչներն ընդունեցին խնդիրը և միջոցներ ձեռնարկեցին միայն iOS տարբերակի հետ կապված:
Հետաքրքիրն այն է, որ մարտին TikTok-ը և մի շարք այլ ծրագրեր արդեն մեղադրվում էին clipboard-ում մուտքի համար: Այնուհետև հավելվածի ղեկավարությունը հայտնել էր, որ անջատում է այս գործառույթը, սակայն նոր տվյալներն ապացուցում են հակառակը: Միևնույն ժամանակ՝ սոցիալական ցանցն ինքն է պնդում, որ այս երկու իրավիճակներում մենք խոսում ենք «տարբեր տեսակների մուտքերի մասին»:
Սիրարփի Աղաբաբյան