Վրաստանից արտասահման մեկնողների թիվն աճել է

2025 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանի տարածքից գրանցվել է վրացի ռեզիդենտ ճանապարհորդների 784.700 արտասահմանյան ուղևորություն, ինչը 3.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Այս տեղեկությունը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Ըստ ծառայության՝ ամենաշատ ուղևորությունները՝ 41.4 տոկոս, կատարել են 31-50 տարեկան ճանապարհորդները:

2025 թվականի 3-րդ եռամսյակում այցելությունների ընթացքում կատարված ծախսը կազմել է 699 միլիոն 900.000 լարի, ինչը 3.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այցելությունների մեծ մասը կատարվել է դեպի Թուրքիա և Ռուսաստանի Դաշնություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930