Բաժիններ՝

Google Play-ի 7 լայֆհաք, որ պետք է իմանա Android-ի յուրաքանչյուր օգտատեր

Google Play-ը գործում է բոլոր Android սմարթֆոններում, և տպավորություն է, որ այս հավելվածի մասին հայտնի է ամեն ինչ:

Առաջարկում ենք ձեզ 7 լայֆհաք, որն այս հավելվածից օգտվելը կդարձնի էլ ավելի հետաքրքիր:

1. Անջատեք ավելորդ թարմացումները

Կարդացեք նաև

Երբեմն հավելվածների լրացուցիչ թարմացումներն այնքան էլ չեն գոհացնում օգտատերերին՝ սիրելի հնարավորությունները կորչում են, իսկ հավելվածն օգտագործելը դառնում է շատ անհարմար:

Google Play-ում կարելի է անջատել ցանկացած հավելվածի մեխանիկական թարմացումները:  Պարզապես հավելվածի կարգավորումներով պետք է անջատել մեխանիկորեն թարմացման հնարավորությունը: Սա կարող եք շատ հեշտությամբ անել հավելվածի Կարգավորումներ (settings, настройки) բաժնում:

2. Կարդացեք միայն իրական կարծիքները

Շատերը հավելվածը կամ այլ ցանկացած կոնտենտ բեռնելիս ուշադրություն են դարձնում կարծիքներին: Սակայն այս կարծիքները կարող են թե՛ օգնել, թե՛ շփոթեցնել: Օրինակ՝ մեկնաբանությունը կարող է լինել մի թերության մասին, որը նոր տարբերակում բացակայում է:

Որպեսզի կարդաք միայն նոր մեկնաբանությունները, ապա պետք է Google Play-ի կատալոգում ֆիլտրել մեկնաբանությունները:  Այստեղ կարող եք օգտվել մի հետաքրքիր գործառույթից, որի շնորհիվ դուք կտեսնեք միայն այն մեկնաբանությունները, որ գրել են մարդիկ, ովքեր օգտվում են նույն սմարթֆոնից, ինչ դուք:

3. Բացեք նոր ծրագրեր

Ուզո՞ւմ եք օգտագործել հավելվածները, կամ խաղալ խաղերը մինչև թողարկումը, ապա կարող եք այցելել հատուկ դաշտ՝ «Тестирование бета-версии», որտեղ կարող եք բոլորից շուտ փորձարկել ծրագրերը:

4. Ծանոթացեք լավագույն ինդի-խաղերի հետ

Ինդի-խաղերը  Google Play-ի ոչ հայտնի բաժիններից մեկն է: Այստեղ հավաքված են խաղեր, որոնք ստեղծել են անկախ օգտատերերը:

Այս բաժին մուտք գործելու համար որոնման տողում պետք է մուտքագրել Indie Corner և այնուհետև հետևել հավելվածի ցուցումներին:

5. Միացնել ծնողական հսկողությունը

Հավելվածում հասանելի են շատ ծրագրեր կամ խաղեր, որոնք նախատեսված են միայն մեծերի համար, սակայն, եթե ձեր հաշվից օգտվում է երեխան, նա կարող է բախվել մեծերի համար նախատեսված կոնտենտին:

Կարող եք միացնել ծնողական վերահսկողությունը, ինչի հետևանքով առանց ձեր թույլտվության մեծերի համար նախատեսված հավելվածները չեն բեռնվի:

6. Օգտագործեք ցանկությունների ցանկը

Google Play-ում կան հավելվածներ կյանքի ցանկացած դրվագի համար, բայց օգտատերերը հիմնականում ժամանակ չեն ունենում դրանք բոլորը բեռնելու և օգտագործելու համար:  Հենց նման դեպքերի համար գործում է  «Список желаний» բաժինը: Այստեղ կարող եք պահպանել այն հավելվածները, որոնք հետագայում ցանկանում եք բեռնել:

7. Որտե՞ղ պետք է լինեն հավելվածների նշանները

Android-ի շատ օգտատերերի դուր չի գալիս, որ ամեն անգամ նոր հավելված բեռնելիս դրանց նշանները հայտնվում են գլխավոր էկրանին: Այս խնդրից ազատվելու համար պետք է այցելել կարգավորումներ և հանել նշանը «Добавлять значки» տողի վրայից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս