Ֆիլիպիններում «Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի
Ֆիլիպիններում «Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունի զոհերի թիվը 8-ից հասել է 18-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Մարդկանց մեծ մասը զոհվել է սողանքների պատճառով: Եվս 28 մարդ վիրավորվել է, 2 մարդ անհետ կորած է։
«Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունը Ֆիլիպիններում մոլեգնել է նոյեմբերի 9-ին: Հանրապետության ավելի քան 1,4 միլիոն բնակիչ տարհանվել է: Փոթորկային քամին վնասել է էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով երկրի 12 տարածաշրջաններում մոտ 3 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրամատակարարման:
Թայֆունը շարժվում է դեպի Թայվան, որտեղ ավելի քան 3000 մարդ է տարհանվել։«Ֆունգ-վոնգ»-ն այս տարի Ֆիլիպիններին պատուհասած 21-րդ թայֆունն էր: Դրան անմիջապես նախորդել էր «Կալմաեգի» թայֆունը, որի հետևանքով երկրում զոհվել էր 224 մարդ։



