Բաժիններ՝

Կանադացի գիտնականները վերանայել են մարդու կյանքի միջին առավելագույն տևողությունը

Կանադացի գիտնականները ցույց են տվել, որ մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը (այսինքն՝ միջինացված Երկրի վրա բոլոր երկարակյացների հաշվառմամբ) առնվազն ավելի է, քան ավելի վաղ համարվում էր: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել է Մակգիլի համալսարանը (Կանադա)։

Մասնագետներն իրենց եզրակացություններին հանգել են՝ վերլուծելով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Ճապոնիայից մարդկանց կյանքի տեւողության վերաբերյալ տվյալները, որոնք հավաքվել են 1968 թվականից:

«Մենք պարզապես չգիտենք, թե որը կլինի տարիքային սահմանը: Փաստորեն ընդլայնելով ընդհանուր ուղղության գծերը՝ մենք կարող ենք ցույց տալ, որ կյանքի առավելագույն միջին ժամկետները տեսանելի ապագայում կարող են շարունակել մեծանալ»,- ասել է աշխատության համահեղինակ Զիգֆրիդ Հեքիմին:

Նա նշել է, որ 300 տարի առաջ շատ մարդիկ կարճ կյանք ունեին: «Եթե մենք նրանց ասեինք, թե մի գեղեցիկ օր մարդկանց մեծամասնությունը կարող ապրել մինչեւ հարյուր տարի, նրանք կասեին, թե դուք խելագար եք»,- հավելել է Հեքիմին:

Կարդացեք նաև

Այսպիսով հեղինակները հերքել են ամերիկացի գիտնականների այն արդյունքները, որոնք 2016 թվականի հոկտեմբերին հրապարակվել էին Nature-ում, որոնց համաձայն մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը կազմում է 115 տարի: Երկրի վրա երբեւէ հաստատաված են, եղել է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 1997 թվականի օգոստոսին: Նա ապրել է 122 տարի, 5 ամիս եւ 14 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս