«Ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Էրդողանի հետ». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Նախագահների հանդիպումը տևել է մեկուկես ժամ և եղել է դռնփակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը ներկա են գտնվել երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։

Թրամփը նշել է, որ լավ հանդիպում են ունեցել Սիրիայի նախագահի հետ և իրենք ցանկանում են, որ Սիրիան լինի հաջողակ երկիր Մերձավոր Արևելքում ու ալ-Շարան կարող է դա հաջողել։

«Սիրիայի նախագահը շատ ուժեղ առաջնորդ է։ Շատ դժվար տարածաշրջանից է գալիս ու ուժեղ մարդ է։ Լավ լեզու եմ գտնում Սիրիայի նոր նախագահի հետ։ Նրանց հաջողության համար մենք կանենք ամեն ինչ, քանի որ այն Մերձավոր Արևելքի մի մասն է»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Թուրքիային, նշել է, որ ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով մեծ առաջնորդ է։ Նա նաև հավելել է, որ Էրդողանը շատ է աջակցում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։

Հանդիպումից հետո պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ վերացնում է Սիրիայի նկատմամբ կիրառած «Կեսարի պատժամիջոցները»։

Տեսանյութեր

Լրահոս