
Apple-ը կոնսուլտացիաներ է վարում Intel-ի կառույցի գնման շուրջը. Bloomberg

ԱՄՆ-ի Apple ընկերությունը կոնսուլտացիաներ է վարում Intel կորպորացիայի ստորաբաժանման ձեռքբերման շուրջը, որն զբաղվում է անհաղորդալար մոդեմների համար չիպերի արտադրությամբ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության աղբյուների խոսքով՝ վերջնական համաձայնությունները կարող են ձեռք բերվել հաջորդ շաբաթ: Պոտենցիալ գործարքը գնահատվում է 1 միլիարդ դոլար, այն ենթադրում է մի շարք արտոնագրերի հանձնում Apple ընկերությանը:
Ինչպես նշում է The Wall Street Journal թերթը, չիպերը, որոնց մասին խոսք է գնում, կիրառվում են նաեւ սմարթֆոններում: Apple-ը եւ Intel-ը, հրատարակության տեղեկություններով՝ հնարավոր գործարքի վերաբերյալ կոնսուլտացիաներն սկսել են շուրջ մեկ տարի առաջ, դրանք բազմիցս ընդհատել են եւ վերսկսվել:
Ինչպես նշում է թերթը, Apple-ը մտադիր է ակտիվացնել սեփական մշակումները շարժական սաքերի համար չիպերի արտադրության ոլորտում: Այդ նպատակով Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) պլանավորվում է բացել կենտրոն, որտեղ կաշխատի շուրջ 1,2 հազար մարդ: Apple-ը, մասնավորապես, աշխատանքի է ընդունել այդ ոլորտի մասնագետների, որոնք ավելի վաղ եղել են Intel-ի աշխատակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: