Բաժիններ՝

Աշխարհում ամենաշատ «Instagram»-ի օգտատեր ունեցող երկրների ցանկում Թուրքիան 6-րդն է

Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե աշխարհում որ երկրներն են ամենից շատ օգտվում «Instagram» ծառայությունից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ գործակալության վիճակագրական տվյալների՝ 2019թ. «Instagram» սոցկայքում ամենից շատ օգտատերեր ունեցող երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է 6-րդ տեղը, ունի 34 մլն օգտատեր:

Այս վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 110 մլն օգտատերով: ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան՝ 66 մլն օգտատերով:

Աշխարհում Instagram-ում հաշիվների քանակով 3-րդը Հնդկաստանն է: Հնդկաստանում շուրջ 66 մլն մարդ է օգտվում Instagram-ի ծառայությունից: Հնդկաստանին հետևում են Ինդոնեզիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ճապոնիան, Անգլիան, Մեքսիկան և Գերմանիան:

Ընդհանուր առմամբ աշխարհում «Instagram»-ի ծառայությունից օգտվում է 850 մլն մարդ: 2018թ. այդ ցուցանիշը 800 մլն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031