Բաժիններ՝

50 տարի առաջ մարդը ոտք դրեց Լուսնի վրա

Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը:

Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ, ֆիլմի դիտումներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլն, փոխխանցում է Panorama.am-ը:

Աստղադիտարանից հայտնում են, որ  ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն անմասն չի մնում այս մեծ իրադարձությունից և նույնպես նախատեսում է ծրագիր՝ Հայաստանը Միջազգային աստղագիտական միության՝ Լուսնին նվիրված միջոցառումների արշավի մասը դարձնելով՝

50 տարի առաջ՝ 1969թ-ի հուլիսի 20-ին, մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա:
ՆԱՍԱ-ն իր «Ապոլլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին:

Նիլ Արմսթրոնգն (ամերիկացի տիեզերագնաց, ռազմածովային օդաչու) առաջինն էր, որ ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա: Երբ Արմսթրոնգը երկու ոտքով կանգնեց մակերևույթին, հենց այդ պահին հնչեցին երկրային մարդու առաջին բառերը.
«Սա մի փոքր քայլ էր մարդու համար, բայց մի մեծ ցատկ ողջ մարդկության համար»:

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ անհրաժեշտ էր ամուր և զգույշ կանգնել ոտքերի վրա, որովհետև Lուսնի շատ փոքր ձգողականության պատճառով քայլելը չափազանց դժվար էր, իսկ ընկնելու հավանականությունը՝ մեծ։

Լուսնի մակերևույթի վրա անցկացնելով մոտ 2 ժամ՝ աստղագնացները հավաքեցին 22կգ լուսնային նյութեր Երկիր բերելու համար: Նրանք Լուսնի վրա տեղադրեցին ԱՄՆ դրոշը, սեյսմաչափ և այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ ավելի ճշգրիտ չափել Երկրից Լուսին հեռավորությունը:

Հուլիսի 24-ին անձնակազմը վերադարձավ Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում՝ հաշվարկային կետից 24կմ հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս