Բաժիններ՝

Ո՞ր Honor սմարթֆոնները կստանան Android 10

Այս սմարթֆոնների թվում միայն ֆլագմեններ չեն:

Հունիսին հայտնի դարձավ, որ Huawei-ն իր սմարթֆոններից առնվազն 17-ը կթարմացնի Android 10 Q-ով: Honor բրենդի մոդելները այդ ցանկում չէին ընդգրկվել, սակայն այժմ արտադրողը լրացնում է այդ բացը: Honor բրենդի հետևյալ սարքավորումները կստանան թարմացված օպերացիոն համակարգ.

• Honor 20 Pro
• Honor 20 Lite
• Honor V20
• Honor 10
• Honor 10 Lite
• Honor 8X

Այս ցուցակում կարող են ընգրկվել նաև այն սմարթֆոնները, որոնք ներկայացվեն առաջիկա ամիսներին: Նույն մոդելները, որոնք թողարկվելու են աշնանը, կարող են աշխատել EMUI 10-ով, որը աշխատում է Android 10 Q-ի հիմքով:

Նախնական տվյալներով՝ նոր ֆիրմային ինտերֆեյսը ներկայացվելու է օգոստոսի 9-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031