Գիտնականները պարզել են, որ ասթման տղամարդկանց մոտ ավելի շուտ է ի հայտ գալիս, քան կանանց մոտ

Ասթման տղամարդկանց մոտ կարող է ի հայտ գալ շատ ավելի վաղ տարիքում, քան կանանց մոտ: Այս մասին հայտնել է «Յուլե» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հետազոտությունը, որը Տամպերեի համալսարանը կատարել է Սեյնյայոկի եւ Վաասա քաղաքների կենտրոնական հիվանդանոցների հետ համատեղ։

Ընդամենը հետազոտությունն ընդգրկել է Ֆինլանդիայում բնակվող շուրջ 4 հազար մարդու: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ ասթմայով հիվանդանալը տղամարդկանց մոտ շատ դեպքերում իր մասին իմաց է տալիս վաղ տարիքում. երբ մարդու 9 տարին տակավին չի լրացել: Մինչդեռ կանանց մոտ այն ի հայտ է գալիս 40-49 տարեկանում, ինչը կարող է կապված լինել այդ ժամանակ օրգանիզմի հորմոնալ վերակառուցման հետ:
«Հիվանդության ի հայտ գալու հարցում տարբերությունը մասամբ բացատրում են հորմոնալ գործոնները: Կանանց մոտ ասթմայի զարգացման ռիսկը մեծանում է դաշտանդադարի շրջանում»,- ասում է պրոֆեսոր Հեյկի Կոսկելան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս