Բաժիններ՝

Huawei Mate X-ն անճանաչելիորեն փոխվել է

Բացի կորպուսի ամրացումից, գադջետը ստացել է նաև մի քանի թարմացումներ:

Օրերս հրապարակվել էր Huawei-ի ղեկավար Ռիչարդ Յուի լուսանկարն օդանավակայանում՝ Mate X ծալվող սմարթֆոնով: Այժմ սարքը հնարավոր է ավելի լավ ուսումնասիրել:

Առաջին բանը, որ աչքի է ընկնում, այն է, որ Mate X-ը ներկայացման հետաձգումից հետո ստացել է 4 տեսախցիկ: Ըստ XDA-Developers-ի, սա time of flight տեսախցիկն է:

Սարքը ստացել է ավելի մեծ կոճակ՝ ծալվող մասերից մեկը բացելու համար: Բացի այդ, լրացուցիչ նյութերով ամրացվել է սմարթֆոնի կորպուսը:

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ ընկերությունը կարողացել  է ուղղել նաև էկրանի անհարթությունը, քանի որ այժմ բաց վիճակում սմարթֆոնն ավելի նման է սովորական պլանշետի:

Mate X սմարթֆոնը պետք է ներկայացվեր այս տարվա ամռանը, սակայն ընկերությունը վախեցել է այն խնդիրներից, որոնց կարող էին բախվել օգտատերերը, և որոշել է ևս մեկ անգամ փորձարկել և ուղղել սարքավորումը;

Ըստ ինսայդերների, սմարթֆոնը կներկայացվի ոչ ուշ, քան 2019 թվականի սեպտեմբերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս