168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմաբան Սերգեյ Պանտելեևն է։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի հավատում, թե վաշինգտոնյան գործընթացները կբերեն խաղաղության:
«Փաշինյանը բողոքեց, որովհետև Ալիևը խախտեց նրա նախընտրական անդորրը։ Այստեղ խնդիրը տերմինները չեն, այլ այդ տերմինների բովանդակությունը, որոնց, ի դեպ, Փաշինյանը չանդրադարձավ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Ծանր է տեսնել, հետևել մեր դիվանագետների արտաբերած նախադասություններին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ Ալիևն ասում է այն, ինչ կա, իսկ Հայաստանի իշխանություններն իրենց քարոզիչներով փորձում են ուրիշ անվան տակ «Զանգեզուրի միջանցք»-ի հանձնումը վաճառել հասարակությանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն է։
ՏԳԵՏՆԵՐԻ ԴՊՐՈՑ. թեմատիկ զրույց՝ էդգար Ղազարյանի հետ
«Ամեն անգամ ԱԺ նիստերին երբ ներկա էր գտնվում Արցախի նախագահը, իմ միակ հարցը եղել է՝ արդյո՞ք վստահ է, որ մինչև 2025թ. ռուս խաղաղապահները լինելու են Արցախում: Հիմա, այս հեռավորությունից ավելի պարզ եմ հասկանում, որ նույն տիպի պատասխաններ էի ստանում, ինչպես հիմա լրագրողների հարցերին պատասխանում են այս իշխանության ներկայացուցիչները՝ հիստերիայով, նյարդային: Նույն իրավիճակն է. այս իշխանությունների օրոք Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է»:
«Երևանի քաղաքապետարանը շարունակում է մնալ որպես մի մեծ կոռուպցիոն բուրգ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիա է տիրում՝ ինչպես մանկապարտեզների նորոգման համար բյուջեից հատկացված գումարների հաշվարկներում, այնպես էլ՝ այլ ծրագրերի իրականացման ընթացքում։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Smartology» մարքեթինգային ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանն է։
Մազաթափության և մազակալման խնդիրների մասին զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Հերմինե Դանիելյանի հետ։
Մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Այն ուրախացնում է ծնողներին, բայց՝ ոչ երեխաներին։ Ինչպե՞ս նրանց տրամադրել դպրոցին։ Այս մասին զրուցել ենք հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանի հետ։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը շոու է համարում իշխանությունների այն հայտարարությունները, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել: «Դա շոու է նրանով, որ նախ՝ այդ փաստաթղթի բովանդակությանը որ նայում ես՝ կարելի է ցանկացած կետ 10 տարբեր ձևերով մեկնաբանել: Օրինակ՝ երբ ասում են՝ անխոչընդոտ ճանապարհ, ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս անխոչընդոտ ճանապարհի: Արարատ Միրզոյանը Պետրոսի […]
Հայաստանը վաշինգտոնյան փաստաթղթից որևէ բան չի ստացել, իսկ Փաշինյանը ստացել է այն, ինչի համար բանակցում էր՝ անձնական շահերը բավարարելու, իր քաղաքական ուժի վերարտադրման հարցում։ Մինչև բանակցությունների սկիզբը բանակցողը մի կարևոր հարց է ձևակերպում՝ ո՞րն է լինելու մեզ համար լավագույն արդյունքը։ Իրատես լինելով՝ այն պետք է պատկերացնել, և ապա հասկանալ, թե քո շահերի ո՞ր տարբերակներն են […]
«Ցանք չեն արել, հանել են դրա համար արվող ծախսերը։ 7000 հեկտարով պակասել են ցորենի ցանքերը»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ ընդգծելով՝ ցանքատարածությունների պակասին զուգահեռ՝ այս տարի զգալի քանակով պակաս է ներկրվել նաև ցորեն։
Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դիսկուրսը ծավալվում է այն երկընտրանքի շուրջ, թե արդյո՞ք Փաշինյանի ծրագիրը մեծ հաշվով Հայաստանը ռուսական ազդեցությունից հանելն է։ Որոշ շրջանակներ կարծում են, որ այդ ծրագիրը կա, ոմանք էլ պնդում են, թե դա այնքան չի հասունացել, որ դրա վրա շեշտադրում արվի։ Մանրամասները՝ տեսանյութում
«Փաստաբանները զբաղվում են այդ հարցով: Այս պահին ԱԱԾ-ից ես պատասխան չունեմ, բայց պատգամավորներից մեկն ասել է, որ այսպիսի ձևակերպում են տվել՝ ազգային անվտանգությանը և հասարակական առողջությանը սպառնալիք ներկայացնելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են այդպես էլ չգաղտնազերծված հայ-ամերիկյան երեք երկկողմ արձանագրություններին, որոնցից մեկով սահմանվում է «Թրամփի ուղու» կարգավիճակը, նաև՝ Ալիևի նոր սպառնալիքներին, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանին, և այդ ամենին՝ պաշտոնական Երևանի քար լռությանը։
«Անհրաժեշտ է միջազգային կառույցների հետ աշխատանքը տանել այնպես, որ Հայաստանը միանա փաստաբանների իրավունքների պաշտպանության կոնվենցիային։ Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնց լուծման համար աշխատանք տանելու անհրաժեշտություն կա»,- նկատեց Սիմոն Բաբայանը։
Քաղաքագետ Թևան Պողոսյանի համար որևէ տարբերություն չկա այս և նախորդ տարիների օգոստոսի 8-երի միջև՝ չնայած իշխանությունների պնդումներին, որ օգոստոսի 8-ից ապրում են բոլորովին նոր Հայաստանում, և, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել:
«Իշխանությո՛ւն, լավ չե՞ք, Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքով համաձայնել եք Հայաստանով Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տալ և դա համարում եք խաղաղությո՞ւն. առհասարակ, ձեր այդ նախաստորագրած թղթի ամեն մի կետը Հայաստանի դեմ կազուս բելի է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, դիմելով ՀՀ իշխանությանը, ասաց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
«Այնքան հուզական հայտարարությունների հավատացինք, որ 300 հազար քառակուսի կիլոմետր պատմական Հայաստանից մնաց մոտ 30 հազար, Նիկոլն էլ կամաց-կամաց հանձնում է: Արսեն Թորոսյանն էլ ասում է՝ քարտեզներին նայեք, Արևմտյան Հայաստան չկա: Կոլիզեումի քարտեզների վրա գնա նայիր, որ Թուրքիայի կեսից ավելին Հայաստան է: Այսպիսի բան միայն հայերի մեջ կա, մեզ թշնամիներ բացարձակ պետք չեն»:
Արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր Վահագն Մելիքյանը պնդում է՝ ընդդիմադիր դաշտն առանց հապաղելու պետք է մեկտեղվի մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար։
Սովորաբար պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվում է կա՛մ ողբերգությամբ, կա՛մ կատակերգությամբ։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է։
«Գնացել ես Ամերիկա, մինուսով վերադարձել ես, բայց ժպտում ես, իսկ մարդիկ տեսնում են՝ ինչ կատարվեց, դրա համար էլ խանդավառված չեն: Ալիևն օրերս մեզ հիվանդ ժողովուրդ անվանեց. Ո՞նց ես խաղաղություն բերում, որ նա ասում է՝ հիվանդ եք: Միջանցք տալը, Սյունիքն արդեն ազդակ էր՝ Երևանը հանձնելու, անխուսափելի է, մենք էլ ոչինչ չենք անում: Մի օր էլ ստիպված ենք լինելու Երևանից դուրս գալ, բայց արդյո՞ք կհասցնենք դուրս գալ… Կա՞ մի սրբություն, որ Նիկոլ Փաշինյանը չի պղծել: Աշխարհն էլ է զարմացած: Քո հոգևորականներին է այսօր դատում, եկեղեցու դեմ է դուրս եկել…»:
«Այո՛, կա Վաշինգտոնյան հռչակագիր. հիմա նոր եկող իշխանությունը, ընդունելով դա որպես իրողություն, նույն միջազգային հանրությանը պետք է բացատրի, որ, փաստորեն, Հայաստանի փաշինյանական իշխանությունը Հայաստանը դարձրել է ոչ բարեխիղճ կառուցապատող՝ նույն տարածքը երկու անգամ վաճառելով. Մեկ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, մեկ՝ Վաշինգտոնում։
ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ