ՏԻԿԻ՛Ն ՆԱԽԱՐԱՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒՆԵՐԴ ՈՒ ԴԻՍԿՈՏԵԿՆԵՐԴ ԿՈԼԱՊՍԻ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ

ՀՀ առողջապահության նախարարը ապահովագրության 100 օրն ամփոփեց փակ քննարկմամբ, ապա հայտարարեց՝ «ամեն ինչ լավ է», «բժիշկները դժգոհ չեն», «մասնագիտական հանրույթը քաղաքական շոու է անում»։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ սա արդեն մոտեցում է․ երբ իրականությունը չի համընկնում հաշվետվության հետ, այն փոխարինվում է պիտակավորմամբ։

«Եթե ամեն ինչ լավ է, ապա՝ ինչո՞ւ են բժիշկները խոսում ցածր աշխատավարձերից, ինչո՞ւ բուժհաստատությունները չեն հասկանում ֆինանսական հոսքերը, ինչո՞ւ հիվանդները չեն հասկանում՝ ինչն է անվճար։ Սա «շոու» չէ։ Սա ազդանշան է, որ համակարգը չի աշխատում»,- իրավիճակը ներկայացրեց  առողջապահության ոլորտի փորձագետը:

Կարդացեք նաև

Վերջինս հավելեց՝ քննադատությանը պատասխանելու փոխարեն, սակայն, այն պիտակավորվում է՝ որպես «քաղաքականություն»։

«Եվ դա անում է մի պաշտոնյա, ով ինքն է քաղաքականությունը բերել առողջապահություն, «ուրախ ավտոբուսներից» մինչև հանրային PR միջոցառումներ։ Իրականում՝ մասնագիտական հանրույթը փորձում է փրկել համակարգը։ Բայց այսօր ընտրված է ոչ թե լսելու, այլ լռեցնելու ճանապարհը։ Նախարարն իր թերի գործունեությունը կամ անգործությունը քողարկել է «քաղաքական շոուների» անվան տակ։ Իրականում ընտրությունների նախաշեմին նմանատիպ էժանագին մանիպուլյացիաներն ունենալու են հետընտրական ձնագնդու էֆեկտ, և մենք ունենալու ենք առողջապահական կոլապս»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930