ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ՝ ՎԱՂՆ ԻՆՉ ԿԼԻՆԻ, ՏՎՅԱԼ ՄԱՐԴԸ ԿԼԻՆԻ՞ ԻՄ ԿՈՂԱԿԻՑԸ, ԹԵ՞ ՈՉ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված երգչուհի Սեդա Սեյրանյանն է:

Նա նշում է, որ իր երաժշտական ճաշակն ամբողջությամբ ձևավորվել է ընտանիքի ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ երկար տարիներ լսել և երգել է տարբեր ժանրերի երաժշտություն, սակայն ժամանակի ընթացքում սկսել է կատարել այն երաժշտությունը, որն իրականում լսել է ընտանիքում։

«Իմ երաժշտական ճաշակը չեն ձևավորել ընտանիքիս անդամները, որովհետև ես տարիներ շարունակ լրիվ այլ երաժշտություն եմ երգել և լսել։ Հիմա երգում եմ այն, ինչ ամբողջ կյանքում լսել եմ իրենցից»,- ասում է երգչուհին։

Կարդացեք նաև

Սեդա Սեյրանյանը երգարվեստում կարևորում է մասնագիտական կրթությունը և ցավով արձանագրում, որ հայկական շոու-բիզնեսում շատ արտիստներ չունեն համապատասխան կրթություն։

Նրա խոսքով՝ տաղանդը կարևոր է, սակայն այն չի կարող փոխարինել մասնագիտական պատրաստվածությանը։

«Շատ մարդիկ կան, որ տաղանդավոր են, բայց սիրողական երգեցողությունը կամ նվագը պետք է տարբերել կրթված երաժշտի կատարումից։ Երբ մարդը բեմ է բարձրանում և պարզապես բերանը բացում է, արդեն երևում է՝ ինչ է լսել, ինչ է կարդացել, ինչ ֆիլմեր է նայել։ Ամեն բան նրա ինտելեկտը ցույց է տալիս երգեցողության միջոցով»,- ընդգծում է Սեդա Սեյրանյանը։

Նա կարծում է, որ որակյալ երաժշտությունը միշտ չէ, որ հասկացվում է հասարակության կողմից, և դրա հիմնական պատճառը կրթության պակասն է։

«Հասարակությունը հաճախ չի հասկանում որակյալը, որովհետև կրթության պակաս կա։ Սկսած հանրակրթական դպրոցներից մինչև բուհեր՝ անգրագիտությունը տարածված է։ Ես աշխատում եմ նաև երեխաների հետ և տեսնում եմ նրանց խոսքը, լեքսիկոնը, մտածելակերպը»,- նշում է Սեյրանյանը։

Անդրադառնալով հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը լինելու հանգամանքին՝ երգչուհին ընդգծում է, որ երբեմն հասարակության մեջ սխալ կարծիքներ են ձևավորվում։

Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ մտածում են, թե համերգներին իր մասնակցությունը պայմանավորված է հոր կապերով, սակայն իրականում դա այդպես չէ։

«Մարդիկ մտածում են, թե դիրիժորը Կամոյի ընկերն է, դրա համար Սեդան մասնակցում է։ Դա ես, հայրս ու Աստված գիտենք։ Երբ համերգային առաջարկներ եմ ստանում, հայրս իսկապես զարմանում է։ Երբեք չի եղել, որ ասի՝ կլինի՞ իմ երեխան այս համերգին երգի»,- ասում է Սեդա Սեյրանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930