«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:
ՄԱԿ-ում լսեցին կողմերի փաստարկները, նաեւ Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները, նշվում էր, թե շրջանառության մեջ կարող է դրվել բանաձեւի, կամ` հայտարարության տեքստ, սակայն դեռեւս որեւէ տեղեկություն չկա, թե ՄԱԿ-ը դիրքորոշում կարտահայտի՞ ի վերջո: Պաշտոնական Երեւանը կարեւոր ձեռքբերում է համարում այն, որ այդ հեղինակավոր ատյանում արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը:
«Իհարկե, դառնում է, որովհետեւ, լավագույն դեպքում, իրենք քարոզիչ են, պրոպագանդիստ, բայց իրենք այս կամ այն խմբի շահերը պաշտպանելու գործառույթը ներկայացնում են որպես քաղաքական անալիզ, ինչը մեր հասարակության մոտ, բնականաբար, շփոթ է ստեղծում, որովհետեւ մարդը չի հասկանում՝ կոնկրետ քաղաքական շա՞հ են այս մարդիկ ներկայացնում, թե՞, ասենք, իրական անալիզ են անում»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ջերմուկի քաղաքապետ՝ 30-ամյա Վահագն Արսենյանը` հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Աշոտ Արսենյանի որդին, ամուսնանում է: Պսակադրության եկեղեցական արարողությունը կատարվելու է Հայաստանում, իսկ հարսանեկան խնջույքը` Մոնակոյում, որն Աշոտ Արսենյանի սիրելի հանգստավայրն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանում երեկ թեժ է եղել։ Դավիթ Տոնոյանը դատական նիստի ժամանակ ձայնի իրավունք է խնդրել ու վրդովված հայտարարություն արել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երեւանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարեւոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թե ով որտեղ է այն կայացրել, չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ հուլիսին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունեց Ադրբեջանի առաջարկը` ԼՂ-ին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այդ մասին խոսվեց նաեւ ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ինչին ՀՀ իշխանությունները չհակադարձեցին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորություններից ապօրինաբար զրկված նախագահ Թագուհի Թովմասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված Է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում։
Երևի պետք չէ ռազմավարության փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ Արցախը լիովին գրավելուց հետո թշնամու հաջորդ հարվածն ուղղվելու է Սյունիքին՝ այն ամբողջապես Հայաստանից պոկելու կամ, այսպես ասած, «միջանցքներ» ստանալու նպատակադրությամբ: Դա ոչ միայն մակերեսին դրված ու տեսանելի է, այլև Ադրբեջանի իշխանությունը չի էլ թաքցնում իր այդ նպատակները: Այդ ամենի ու Արցախի օրհասական վիճակի, Հայաստանի ներքաղաքական ու բարոյահոգեբանական ընդհանուր լարվածության համատեքստում ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցը Սյունիք:
Թե ով կհաղթի այս պայքարում, ժամանակը ցույց կտա:
Մեր աղբյուրն ասում է, որ Մաթևոսյանն ու Բաբայանը մտերիմ են, եւ բլոկադայի ժամանակ հենց Մաթեւոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ։
Սահմանամերձ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի, իսկ ոմանց պնդմամբ՝ ընդամենը մետաղի թափոնների վերամշակման համար նախատեսված արտադրամասի կառուցման աշխատանքները տեւական ժամանակ է՝ դադարեցվել են եւ չեն վերսկսվում։
Ինքնասպանություն գործած քաղաքացիների մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են, սրան գումարվում են նաև Զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանությունները։
Նախագահն անգամ չի զլացել ու շնորհավորական ուղերձներ է հղել Ինդոնեզիայի, Սինգապուրի ու Բենինի նախագահներին:
Այսպիսով, հասարակական կազմակերպությունների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում։
Ինչպես հայտնի է, երկու օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է Կապանում, Քաջարանում, երեկ՝ Շուռնուխում:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ առաջիկայում ձևավորվելու են երկու ատեստավորման հանձնաժողովներ:
Ինչ-որ պահից ոչ թե մեր պետության անվտանգային խնդիրները կարեւորվեցին, այլ երկրի ղեկավարի անձնական անվտանգությանը, կոմֆորտին վերաբերող հարցերը, որոնց լուծումը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է օրախնդիր, առաջնային հարց։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամսեամիս ՀՀ կառավարությունը զեկուցում է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ավելացման մասին։ Հայտնի է, որ պատճառները հիմնականում արտաքին են՝ ռուս-ուկրաինական պատերազմ, «ռելոկանտների» ներհոսք ՌԴ-ից, Ուկրաինայից, զուգահեռ արտահանում դեպի Ռուսաստան։ Սակայն անգամ այս գործոնների պարագայում բյուջեի ավելցուկի մասին խոսելը ճիշտ չէ՝ կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը հայտնի է դարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման դատական նիստից որոշ ուշագրավ մանրամասներ: Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, Աշոտյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ, սակայն դատարանը այն մերժել էր: Ըստ ամենայնի, լայն հասարակությունից թաքցնելու շատ բաներ կային:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոնդի առանձնատների տնտեսություն, իսկ մայիսից՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» անունը կրող ՊՈԱԿ-ն է սպասարկում կառավարական առանձնատները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի վերաբերյալ Հայաստանում, ավանդույթի համաձայն, երկու իրականություն ձեւավորվեց։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն պատրաստվել քարոզարշավին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այս նիստից հետո ակտուալ է դարձել և շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչ է լինելու այս քննարկումից հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ 2021 թվականի հունիսին` արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իշխանությունները քրեական հետապնդում սկսեցին պրոֆեսոր Արմեն Չարչյանի դեմ` այն բանի համար, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն իր աշխատակիցներին «պարտադրել» է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նրանց ուղղորդելով: Նախ, համացանցով արտահոսք կազմակերպեցին` ժողովի ձայնագրության մեջ Արմեն Չարչյանն ասում է.
Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զբոսաշրջիկների թվի զգալի աճ է ունեցել։
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է։ Իշխանությունները սրանով պատրաստվում են Հայաստանում «բոլոր դեպքերում» արգելել մահապատիժը, չնայած Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, եւ Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը: