«2023 թ.-ին Կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների միջեւ տեղի են ունեցել անհրաժեշտ քննարկումներ, եւ իրականացվել են Կոմիտեի տարածքների եւ շենք շինությունների նախնական հետազոտություններ, ինչից հետո ՀՀ ոստիկանության կողմից ստացվել է պատասխան, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումների թափուր հաստիքով պայմանավորված՝ ներկայումս հնարավոր չէ պահպանության ծառայության ստանձնումը»,- ասվում է ՊԵԿ-ից ստացված պատասխանում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ շուրջ 1 տարի ու 10 ամիս կալանավորված է, կարծես պետք է հանդես գար Նիկոլ Փաշինյանի զինակից Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ԱԺ «քննիչ հանձնաժողովում»: Բայց ինչ-որ բան այնպես չի ընթացել ու, համենայն դեպս այս պահին եղած տեղեկությունների համաձայն, նախկին նախարարի «աղմկահարույց ելույթ» չի լինի: Առայժմ՝ չի լինի: Հազիվ թե դա որևէ կերպ ազդի արդի հայ հասարակության սրտի աշխատանքի ու ստամոքսաաղիքային համակարգի գործունեության վրա: Արդեն խիստ կասկածելի է, որ մեր հասարակության մի զգակի հատվածի վրա ինչ-որ բան ազգում է առհասարակ: Բայց, ամեն դեպքում, մանրամասնությունները որոշ հետաքրքրություն պարունակում են:
Նշենք, որ Տոնոյանի դեմ նաեւ քրեական գործ էին հարուցել։ Նրան մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն արտահայտվել է ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ մատակարարող ռուսական ընկերության մուտքը շուկա խոչընդոտելու մեջ։
«Հրապարակ» թերթը գրում է. Մենք գրել էինք, որ վարչապետն այցելելու է Գեղարքունիքի մարզ․ մարդկանց անձնագրերն են հավաքում, գրանցում, որ հականիկոլականներ չհայտնվեն նրա ճանապարհին։ «Քասթինգն» իրականացնում է անձամբ վարչապետի «ախրանան»։ Երեկ Փաշինյանը մեկնեց Գեղարքունիք, Գավառում խորհրդակցություն անցկացրեց։ Նրան զեկուցել են, որ 25 մլրդ 367 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 9 խելացի անասնագոմ, 6 դպրոց, 8 նախակրթարան են կառուցել եւ այլն։ Կրկնակի փոքրացել է ՏԻՄ անձնակազմը՝ նախկինում 92 համայնք 1141 աշխատող ուներ, հիմա 5 խոշոր համայնքում՝ 735 աշխատող։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։
Վերջինս դատարան է հրավիրվել վկայի կարգավիճակով, եւ դատարանում կարծիք է հնչել, որ նրա հարցաքննությունը բավականին երկար է տեւելու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու:
Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ առճակատման չգնալ Փաշինյանի հետ
Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես
Այս տարվա հունվարի 19-ին սպան բենզինը լցրել էր, որ վառարանը վառի, եւ դրա հետեւանքով կացարանում հրդեհ էր բռնկվել:
Գուցե Հայաստանը միայն Փաշինյանին սիրողների առաջ է բաց
Երկրի համար օրհասական այս օրերին ՀՀ կառավարությունում աշխատանքն ամենեւին էլ արտակարգ ռեժիմով չի ընթանում:
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ընտրություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով Ալավերդի համայնքում համագործակցության մասին:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վթարից րոպեներ հետո հայտնվեց Բաղրամյան պողոտայում:
Իրենց դիրքերը պահպանել են նաև «Գազպրոմ-Արմենիան», որը երկրորդն է՝ մոտ 30,6 մլրդ դրամով, և «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ մոտ 20,2 մլրդ դրամով:
Խոսքը Քաղաքաշինության կոմիտեի 2 օդորակիչների մասին է։
Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է:
Այսինքն՝ նախարարությունը կարեւորն անկարեւորից չի տարանջատում, եւ գումարները, որ պետք է ծառայեն՝ ի նպաստ բնության, հօդս են ցնդում:
Վերջին օրերին Արցախում ու Հայաստանում մի շարք ակցիաներ են իրականացվում շրջափակումը դադարեցնելու կոչերով, հնչում են տարբեր հայտարարություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել եւ մեկ ավտոկայանատեղի։ ՔՊ-ական այս պատգամավորի գործերն էլ են լավ: Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։ Բացի այդ, նա Ավանում եւս մեկ […]
Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է:
Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ նշում էին, որ այս հանգամանքը պետք է որ գրավի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը
Մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ հայտարարությամբ էին հանդես եկել` ահազանգելով, որ Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ:
ՔՊ-ում Բադասյանին ու Քյարամյանին դեռեւս հուլիսի 13-ին կանչել էին բացատրություններ պահանջելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չէին ներկայացել խորհրդարան։
Արցախը կորցնելուց հետո արցախցիների հասցեին բացարձակ ապուշություններ դուրս տվողները շարունակելու են նույն հիմարությունը կրկնել, մի քիչ այլ տարբերակով:
Ահա սա է Հայաստանի արդարադատության պերճանքն ու թշվառությունը եւ, ահա, թե ինչպիսին է պետական կառավարումը, քաղաքական իշխանության «հոգատարությունը» դատական համակարգի նկատմամբ:
Այսօր լրանում է, նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցի մեկ շաբաթը, և ըստ էության Արցախը անցնում է նրա հայտարարած պայքարի կոշտ միջոցների
Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունիսից փոխել է աշխատավայրը՝ տեղափոխվելով Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:
«Ցավալին այն է, որ մենք այսօր մեր վիշտը, մեր սուգը թողել ենք մի կողմ կամ դրա հետ միասին փորձում ենք նաեւ այլ հարցեր կարգավորել, որը մեր իրավասության հարցը չէ, մեր լուծելու հարցը չէ»,- ասում է ապրիլի 12-ին ադրբեջանցի դիվերսանտ Հուսեյն Ախունդովի կողմից սպանված Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը։
Ստեփանակերտցիներից մեկը մեզ ուղարկեց իր 1 օրվա սննդի չափաբաժինը՝ 1 մեծ լոլիկ եւ 3 վարունգ։