Աննախադեպ երևույթ. Կառավարության անդամներից ոչ ոք չցավակցեց արցախցիներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության անդամները երեկ՝ նիստի մեկնարկին, հոտնկայս էին «մեծարգո վարչապետին» դիմավորելիս, սակայն զոհերի հիշատակը նույնքան կազմակերպված չհարգեցին։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նիստի մեկնարկին այդպես էլ նրանք ոտքի չկանգնեցին ու մեկ րոպե լռությամբ չհարգեցին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված արցախցիների հիշատակը. մի երեւույթ, որ կարելի է «աննախադեպ» համարել։

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա կառավարության անդամներից որեւէ մեկը չցավակցեց արյունահեղությանը զոհ գնացած արցախցիներին, կարծես ոչինչ չէր եղել։

Ու եթե չլիներ Փաշինյանի կարճ ներածական խոսքը, իրականում՝ ազդարարումը, թե ՀՀ դեմ հիբրիդային քարոզչական պատերազմ է սկսվել, իսկ Արցախում մնացած քաղաքացիական անձանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա սուբսիդիոն ծրագրերով վերանորոգվող փողոցների շարքի թվարկումից չէիր ասի, թե ինչ իրավիճակում է այսօր Հայաստանը, ինչ իրավիճակում է Արցախը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930