«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները շարունակում են ճաշկերույթների վրա մեծ գումարներ ծախսել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ, օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա սկզբից մինչեւ օգոստոսի կեսը ընկած ժամանակում մեկ անձից գնման ընթացակարգով 84.6 մլն դրամ է ծախսել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամառվա տապը քիչ-քիչ կոտրվում է՝ տեղը զիջելով աշնանային նուրբ եղանակին: Թեժ արեւին փոխարինելու է գալիս մելամաղձոտ աշունը, սակայն վիզաների ու անձնագրայինների թեժ ու ինչ-որ տեղ նաեւ հոգնեցնող հերթերը այդպես էլ չեն վերանում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Կապանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության շենքին զուգահեռ, վերանորոգվում է նաեւ Ազգային ժողովի շենքը: Մասնավորապես, վերանորոգվում են Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքի 3 նիստերի դահլիճները, որոնց վերանորոգման համար պետական բյուջեից 13.5 միլիոն դրամ է հատկացվել։ Սրանից զատ՝ նաեւ ամրացվում են ԱԺ դարպասները, այդ նպատակով էլ հատկացվել է 2 մլն 820 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ «ՀայՓոստ» ընկերությունը «ատեստացիայի անվան տակ զանգվածային կրճատումներ է անում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու։ Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, եւ որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Ի՛նչ իմանաս, եթե Փաշինյանը «առաջարկները» թաքուն է պահում, չի հրապարակում, այլ պարզապես փոխանցում է Ալիևին: Ի՜նչ «խաղաղության նոր առաջարկ»: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրից» է խոսում, ուրեմն մի նոր աղետ ու կորուստ է նախապատրաստվել Հայաստանի ու հայության գլխին: Արդեն երեք տարի այդ ռեժիմի ու մղձավանջի մեջ ենք: Վերջն էլ, ցավոք, դեռ չի երևում»:
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հեռացումը անակնկալ է եղել ՊՆ աշխատակիցների համար, ու որեւէ մեկնաբանություն չի տրվել, թե ինչու ազատեցին նրան։
Օգոստոսի 24-ին «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր արգելվել է հենց օդանավակայանում։ Վերջինս սա համարում է ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիների հանդեպ ահաբեկչության ռիսկ, քանի որ իր կազմակերպությունը նաեւ նրանց շահերն է ներկայացնում։ Սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, ով կյանքի 2/3-ն անցկացրել է Հայաստանում, վիրավորված է։
Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո պետական ինստիտուտների, տնտեսության, պետության համակարգային կառավարման տեսակետից ամբողջ ձեռք բերվածը հետևողականորեն քարուքանդ արվեց։ Այնպես չէ, որ թերություններ ու բացեր նախկինում չկային, քավ լիցի, բայց ժամանկի ընթացքում, ամեն դեպքում, որոշակի համակարգ ձևավորվել էր, իսկ քպականներն ամեն ինչ արեցին ու անում են եղածնէլ ավիրելու համար: Ա
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով:
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից 14 ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։
Ինչպես երևում է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` կալանքի երկարաձգմամբ սկանդալային հայտնիություն ձեռք բերած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը բավական «ոգևորված» է իր ընդունած քաղաքական որոշմամբ:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, նշված տեքստի մանրամասների մասին տեղյակ է եղել նաև Արայիկ Հարությունյանը, ուղղորդողը ինքը չի եղել։
Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Նուբարաշենի բանտում հարցաքննվել է երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը։
Հովսեփ Աղազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընթացքում:
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նախագահ չունի:
Երկրորդ տեղում Ուկրաինիայի քաղաքացիներն են՝ 115 մարդ անցած 6 ամիսներին։
Երեւանի ավագանու ընտրությունների մասին «Հրապարակը» զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ, որը 1999-2001 թվականներին զբաղեցրել է այդ պաշտոնը: Իսկ դրանից առաջ` 1998-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հաջորդ օրը, ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Իսկ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում, չնայած… նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից:
Որպես լրագրող, իրավաբան, փիլիսոփա՝ Փաշինյանն իրավունք կունենար գնահատականներ հնչեցնելու, բայց որպես պաշտոնյա՝ պարտավոր է հետեւել Սահմանադրության թե՛ ոգուն, թե՛ բառին, հակառակ դեպքում, եթե ուզում է շեղվել, պետք է հրաժարական տա եւ հռչակագիրը քննարկի ոչ թե որպես վարչապետ, այլ, ասենք, հպարտ քաղաքացի, պատմափիլիսոփա եւ այլն»։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս ՀՀ մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։
Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երեւանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձեւաչափը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն էր։ Վեհափառը դարձավ 72 տարեկան։ Սոցցանցերում ակտիվ քննարկվում էր այն հարցը, որ իշխանությունները, սկսյալ Նիկոլ Փաշինյանից, չեն շնորհավորել Կաթողիկոսի ծննդյան տոնը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:
ՄԱԿ-ում լսեցին կողմերի փաստարկները, նաեւ Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները, նշվում էր, թե շրջանառության մեջ կարող է դրվել բանաձեւի, կամ` հայտարարության տեքստ, սակայն դեռեւս որեւէ տեղեկություն չկա, թե ՄԱԿ-ը դիրքորոշում կարտահայտի՞ ի վերջո: Պաշտոնական Երեւանը կարեւոր ձեռքբերում է համարում այն, որ այդ հեղինակավոր ատյանում արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը:
«Իհարկե, դառնում է, որովհետեւ, լավագույն դեպքում, իրենք քարոզիչ են, պրոպագանդիստ, բայց իրենք այս կամ այն խմբի շահերը պաշտպանելու գործառույթը ներկայացնում են որպես քաղաքական անալիզ, ինչը մեր հասարակության մոտ, բնականաբար, շփոթ է ստեղծում, որովհետեւ մարդը չի հասկանում՝ կոնկրետ քաղաքական շա՞հ են այս մարդիկ ներկայացնում, թե՞, ասենք, իրական անալիզ են անում»։