ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաեւ քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, եւ որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Գրանադայի հանդիպման չեղարկմամբ Ալիեւը հերթական անգամ հաստատում է, որ կանգ չի առնելու ոչ մի բանի առջեւ եւ ինչ կարողանալու է, պոկելու է Հայաստանից:
Դեռեւս այս տարվա սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ էր կանչել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնում նոր նշանակում չի եղել: Ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, բայց եւ որեւէ մեկի չի նշանակում այդ կառույցում:
«Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ։
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում թեկնածուներից Տիգրան Ավինյանն ամեն ինչ արեց՝ ընտրություններն ապաքաղաքականացնելու և մունիցիպալ հարթություն տեղափոխելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի, գնման պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ՝ 20 պիկապ ձեռք բերելու վերաբերյալ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ:
Թե ինչ պատժի մասին է խոսքը, մեր աղբյուրները չգիտեն՝ վստահեցում են, որ Փաշինյանը դրա բոլոր ձևերին լավ է տիրապետում։ Բանն այն է, որ խորհրդարանական աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ ՔՊ ֆրակցիայի նիստում հատուկ հրահանգվել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելը քաղաքական որոշում է, և այն պետք է անեն մեկ մարդու պես:
Պաշտպանության նախարարության աղբյուրներից տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում մի քանի անգամ ազատման դիմում է գրել կամ առնվազն նման մտադրություն է ունեցել, որի մասին նախարարության աշխատակազմի նեղ շրջանակ է տեղյակ եղել, սակայն Նիկոլ Փաշինյանը համոզել է նրան՝ հետ կանգնել այդ մտադրությունից։
Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում
Երեկ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին ադրբեջանցի զինյալները թույլ տվեցին, որ սահմանն անցնեն՝ գան Հայաստան, սակայն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը ձերբակալվեցին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Երջանիկ Հակոբյանի եւ նրա եղբոր՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գործերը լավացել են։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը։
Ի հեճուկս Մոսկվայից հնչող նախազգուշացումներին, Հայաստանի իշխանությունները երեկ վավերացրին աղմկահարույց Հռոմի ստատուտը՝ ըստ էության, պատերազմ հայտարարելով Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին։
Նախկինում գրել էինք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է նաեւ Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը գնելով։
Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համարվելով արտոնյալ հարկատու, օգտվելով մի շարք արտոնություններից, բացի տեղեկատվական ոլորտի վրա ֆինանսական միջոցներ ծախսելուց, գումարներ է ծախսում նաեւ չրերի եւ կոնյակների գնման համար։
Ի՞նչ հետեւանքներով է հղի այն փաստը, որ Արցախում գտնվող կանխիկ գումարը միանգամից մտնի հայկական շուկա ։
Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն եւ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են մեր իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել:
Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան եւս մի քանի հարյուր հազար ռուսաստանաբնակ հայեր
Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները:
Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ բավականին երկար է տեւել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախի Հանրապետությունը, ռմբակոծությունը չդադարեց մինչեւ սեպտեմբերի 20-ը եւ դադարեց միայն այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի պայմաններն ու զենքերը վայր դրել։
Մինչ Արցախ Հանրապետությունը գուժում է իր կազմալուծման մասին, արցախցիները փորձում են հաղթահարել բռնագաղթի ճամփան ու եղելության հետեւանքները` Երեւանում դեռ ոչ մի կերպ չի լուծվում Երեւանի քաղաքապետի ընտրության շուրջ առկա թնջուկը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները այնքան են տարված եղել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված, կալանավորված անձանց գործերով, որ մոռացել են ընթացիկ քրեական գործերը, վերջին րոպեներին են մտել դատարաններ այլ գործերով անազատության մեջ գտնվող անձանց կալանքը երկարացնելու հարցով։
Այս բարեխղճությամբ ՀՀԿ խմբակցությունից՝ «Իմ քայլը», ապա «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցություններ տեղափոխված տարեց պատգամավորը աշխատում է ՀՀ-ում, ավելին՝ երիտասարդ խորհրդարանականների հետ քննարկում է հարցեր, թե ինչպես էին «նախկինները թալանում երկիրը»:
Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են, ադրբեջանցիները բողոքում են, որ ամբողջ ֆինանսները ուղղվում են ԼՂ, իսկ իրենք թանկության մեջ են:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են նիստեր գումարել։ Հոկտեմբերի 3-ին գումարվելու են ԱԺ լիագումար նիստերը, եւ հանձնաժողովներում քննարկված նախագծերն արդեն կքննարկվեն այնտեղ։
Ըստ էության, հոկտեմբերի 10–ին քաղաքապետ չի ընտրվի բաց քվեարկությամբ, որին հետագայում կհաջորդի փակ քվեարկությունը, որտեղ էլ կապահովվի Ավինյանի համար բաղձալի այդ մեկ ձայնը:
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների և փողոցներ փակելու մասին: