Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում քննարկվում է ներքին անարդարության հարցը, թե ինչպես են բաշխվում գործուղումները, որ Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը դառնում են արտոնյալներ: Նրանք գրեթե ամեն տեղ միասին են մեկնում:

Տեղեկացնենք, որ վերջին գործուղումը սեպտեմբերի 19-25-ն էր, որի մասով որոշումը կայացվել էր օգոստոսի 28-ին: Հայտնի զույգը եւ իրավաբանության հետ կապ չունեցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը գործուղման էին գնացել Նյու Յորք եւ մասնակցում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Տարօրինակը այս մասնակցության այն է, որ պատգամավորներից որեւէ մեկը արտաքին հարաբերությունների հետ կապ չունի. եւ՛ Լուսինե Բադալյանը, եւ՛ Նարեկ Զեյնալյանը Առողջապահության հանձնաժողովի անդամներ են, իսկ Լուլուի ընկերուհի Արփին, ինչպես նշեցինք, Պետաիրավական հանձնաժողովի անդամ է:

Զարմանալի է, որ որեւէ կապ չունենալով արտաքին կամ անվտանգության ոլորտի հետ՝ որպես պատվիրակություն գործուղվել են ԱՄՆ՝ ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու: Ընդ որում՝ նրանցից որեւէ մեկը պատշաճ մակարդակի անգլերեն չգիտի անգամ, եւ հասկանալի է, որ բյուջեի հաշվին շրջագայության էին մեկնել»:

Տեսանյութեր

Լրահոս