Բաժիններ՝

ԲՀԿ-ն այլընտրանք է իշխանության օգտի՞ն. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին ասել է, որ եթե Երևանի քաղաքապետ ընտրվի ԲՀԿ-ի թեկնածուն, ապա վերջինս լինելու է անկախ, չի ենթարկվելու ՀՀԿ շտաբի որոշումներին, առաջնորդվելու է քաղաքի շահով։

Մեր թղթակիցը հիշեցնելով, որ փետրվարի 18-ի ընտրություններում ԲՀԿ-ական քաղաքապետերն ու մարզպետները աջակցել են Սերժ Սարգսյանին, իսկ մի քանի օր առաջ էլ Իջևանի քաղաքապետը ոչ առանց Տավուշի ՀՀԿ-ական մարզպետի միջամտության, հրաժարվել է դահլիճ տրամադրել ընդդիմադիր գործչին, խնդրել է մեկնաբանել այդ իրողությունը։

Օսկանյանը հիշեցրել է ԲՀԿ-ի քաղաքական որոշումը՝ չսատարել ոչ մեկին, և ասել, որ դա անձնական որոշում է։

«Չկա՞ քաղաքական որոշում, որպեսզի ԲՀԿ-ականները չաջակցեն այն համակարգին, որի դեմ հանդես են գալիս ելույթներով։ Ինչ է, ԲՀԿ-ն այլընտրանք է իշխանության օգտի՞ն»,- հարցոել է թղթակիցը։ Օսկանյանը հստակ չի պատասխանել, բայցև ասել է. «Հնարավոր է ստեղծվի վիճակ, որ շահերի համընկնում լինի և համագործակցություն լինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930