
«Կրտսեր եղբայր չկա, հիմա մոդայիկ չէ». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը վստահեցնում է՝ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ոչ կցորդն է, ոչ էլ կրտսեր եղբայրը, ինչպես իրենց կուսակցության մասին արտահայտվում են քաղաքական մյուս ուժերը:
«Ես դա պիտակ չեմ համարում, ով ասում է՝ իր անձնական խնդիրն է։ Մենք կոալիցիոն գործընկերներ ենք։ Խորհրդային Միությունը ինչո՞ւ փլուզվեց, որովհետև կային ակագ ու կրտսեր եղբայրներ՝ ի դեմս Ռուսաստանի և մյուս պետությունների։ Նույնը գիտակցում է նաև ՀՀԿ-ն, և մենք հավասար դաշտում գործող քաղաքական ուժեր ենք։ Իրենք մեզ են հարգում, մենք՝ իրենց։ Կրտսեր եղբայր չկա, հիմա մոդայիկ չէ, հին բառեր եք ասում»,– Aravot.am-ին ասաց Արմեն Երիցյանը։