Բաժիններ՝

Թանկացումների պատճառները. մամուլ

«Վերջին ամիսներին Հայաստանում սկսվել է նոր թանկացումների ալիք։ Թանկացել են ոչ միայն սրտանոթային և աչքի համար նախատեսված դեղերը, այլև սննդամթերքն ու կոսմետիկ միջոցները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

Ինչո՞ւ են թանկանում. «Ժողովուրդի» հարցին Երևանի ավագանու թեկնածու, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Հայաստանում չկա ազատ շուկայական տնտեսություն, գներն ազատ շուկայում չեն ձևավորվում, այլ ներկրողների և իշխանության համաձայնությամբ։ Բացի այդ, հնարավոր է՝գործարարները փորձեն ապրանքաշրջանառության ծավալի կրճատման հետ կապված ապրանքների գները բարձրացնել, որպեսզի իրենց շահույթը չպակասի, որովհետև այն անհանգստությունը, որ մենք ունեինք՝ արտագաղթի հետ կապված, արդեն իրեն զգացնել է տալիս։ Երկրորդ պատճառն արտարժույթն է, քանի որ Հայաստանում արտարժույթի շուկան երբևիցե տրամաբանական դաշտում չի գործել։ Այն պետք է ձևավորվի ազատ շուկայական մեխանիզմներով բայց ձևավորվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ուղղակի սահմանվող կուրսի շրջանակներում»:

Ըստ նրա՝ թանկացումները, հնարավոր է, կապված լինեն նաև Երևանի ավագանու գալիք ընտրությունների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031