![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանը մերժել է Թամամյանի ներման դիմումները. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/2007.jpg)
««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների վտխաևցմամբ՝ չորս տարվա ազատազրկման դատապարտված, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը ներման դիմումներ էր գրել Սերժ Սարգսյանին, մերժվել է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում.
«Փորձեցինք տեղեկությունը ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գևորգյանից, սակայն վերջինս նշեց, թե առաջին անգամ է լսում այդ մասին։ Հարցին, թե հնարավոր է, որ պարզապես տեղյակ չէ, որ դիմումը մերժվել է, փաստաբանը պատասխանեց. «Ես այդ մասին անգամ խոսակցություններ էլ չեմ լսել»։
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը դատապարտվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից»։