Մհեր Սեդրակյանն ու Ալիկ Պետրոսյանը զարմացած են իրենց ընդունած օրենքից. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2012թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենք էր ընդունվել, որը, պարզվում է՝ լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր և միջին բիզնեսի համար:
«Ժողովուրդը» պարզեց, որ օրենքի ընդունման ժամանակ կողմ քվեարկած 70 պատգամավորի առնվազն մի մասը տեղյակ չի եղել, թե ինչ «փորձանք» կարող է դառնալ այդ օրինագիծը:
«Ժողովուրդի» հարցին, թե ինչու փոքր և միջին բիզնեսին հարվածող օրինագիծ ընդունեցիք, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսպիսի պատասխան տվեց. «Ե՞րբ է ընդունվել, ընդունվե՞լ է արդեն: Հա՛, ուզում եմ հիշեմ, դրա համար չեմ կարողանում հիմա պատասխանել… Որովհետև ընդեղ բաներ կար, որ խթանում էր, ինչ-որ բաներ կար, որ խանգարում էր»:
Նույն խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ևս զարմացավ, որ իրենք այդ օրենքին կողմ են քվեարկել. «Չեմ կարծում, որ տենց օրենք դուրս գա. էդ թյուրիմացութուն ա, պետք ա շտկել»»: