Բաժիններ՝

ԵՄ Ասոցացման պայմանագիրը նոր հանգրվան է. մամուլ

«Աոավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով դրա կարևորությանը և հարցին՝ հասարակությունը ե՞րբ կզգա փոփոխությունները, ասեց. «Եթե ասենք, որ արդեն 2018-ին ամենը փոխված կլինի, իհարկե՝ ոչ: Ասոցացման պայմանագիրը նաև համընկնում է մեր ներքին բարեփոխումների գաղափարախոսութանը: 2001թ., երբ մենք դարձանք ԵԽ անդամ, մեզ մոտ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամբողջ համակարգը չդարձավ լավագույնը և ամեն ինչին համապատասխան՝ արդեն 2002-ին:

2013-ին մենք դեո բազմաթիվ ուղղություններով աշխատանքներ ենք տանում, և մեր հասարակության մեջ դեռ կան խնդիրներ քաղաքական, հասարակական դաշտում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների: Բայց նաև պետք է ընդունենք, որ 2001 և 2013 թթ. Հայաստանները արդեն տարբեր Հայստաններ են: Դա եղել է եվրոպականացում՝ մեր զարգացման ճանապարհին: Ասոցացման համաձայնագիրը դառնում է նոր հանգրվան, նոր հիմք, որտեղ այդ բարեփոխումները իրենց տրամաբանությունը շարունակում են նոր ընթացքի մեջ»,- Զոհրաբ Մնացականյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս