Բաժիններ՝

Ստանդարտի մեջ. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Մայիսի 6-ին ես ոչ ցույց եմ անելու, ոչ էլ հացադուլ»,- երեկ ինձ խոստացավ հայտնի քաղաքական գործիչներից մեկը: Զրույցը մասնավոր էր, և այդ պատճաոով չեմ կարող հրապարակել նրա անունը: Իսկ մայիսի 6-ին, եթե ամեն ինչ տեղի ունենա այնպես, ինչպես շատերս կանխատեսում ենք, հավանաբար, հնարավորություն կլինի «գաղտնազերծել» նրա սնունը և հետն էլ արձանագրել՝ արդյոք նա իր խոսքի տերը եղա՞վ, թե՞ ոչ:

Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեր իշխանությունները ինչ-որ «ինսայթ» ապրեին և հրաժարվեին արդեն 18 տարի կիրառվող՝ ընտրություններում հաղթելու» տրորված ճանապարհից: Բացի ամեն ինչից՝ Երևանում ոչ հանրապետական քաղաքապետ ունենալը հիմք կդներ իշխանության և ընդդիմության ոչ միայն առողջ մրցակցության, այլև քաղաքակիրթ համագործակցության: Այո, համագործակցության, որովհետև Երևանի քաղաքապետարանը և կաոավարությունը դատապարտված են որոշակի հարցեր միասին լուծելու:

Բայց հրաշքներ, ավաղ, չեն լինում՝ ամեն ինչից դատելով՝ իշխանությունը գործում է «ստանդարտի մեջ», ու ՀՀԿ-ն հավաքելու է «40+» տոկոս՝ ընտրակաշաոքի, Թոխմախի Մհերի նման մարդկանց «հեղինակությամբ», ինչպես նաև «տուրբոյատիպ պերսոնաժների» անձնուրաց ջանքերով: Նրանք, ովքեր նախագահ կամ պատգամավոր են դարձել այղ ճանապարհով, իսկ հիմա ընդդիմություն են կամ այլընտրանք, չպիտի զարմանան, որ ուրիշներն այդպես են վարվում: Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 2017 կամ 2018 թվականներին հնարավոր չէ հույսը դնել «իշխանության ինսայթի» վրա: Ընդ որում, դա վերաբերում է ոչ փայն Հայաստանին՝ ոչ մի երկրում մինչև իշխանությանը չստիպես անել, նա որևէ լավ բան չի անի:

Հարցն այն է, հետևաբար, թե ինչպես ստիպել: Եվ սյստեղ պետք է արձանագրել, որ ընդդիմության վարքը նույնպես «ստանդարտի մեջ» է: Մեջբերում անեմ հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումից. «Մայիսի 6-ին հանրապետության աոանձին շրջաններում, իսկ մայրաքաղաքում՝ հատկապես, սպասվում են կարճատև ցույցեր հետևյալ թեմայով. «Մենք արդար ենք, ազնիվ, բայց նրանք հերթական անգամ մեզ թույլ չտվեցին ոչնչացնենք իրենց»:

Ցույցերը կտևեն մի քանի օր, ապա ցուցարարները կգնան նախապատրաստվելու ԱԺ ընտրություններին: Օտարվածի վերաբերյալ խորհրդածումներ, իրականությունը փոխելու այլ մեթոդների որոնումներ չեն սպասվում»:

Իրոք որ, նախընտրական և հետընտրական պրոցեսների նմանությունը, ընդդիմության 20 տարվա հռետորաբանության միօրինակությունը պարզապես ապշեցուցիչ են: Եթե հաշվեմ, թե քանի անգամ եմ լսել կամ կարդացել «թալան» և «արտագաղթ» բառերը (որոնք, իհարկե, ճիշտ են բնութագրում մեր 20 տարվա վիճակը), ինչպես նաև «վարչակարգը խուճապի մեջ է», «ռեժիմը հոգեվարքի մեջ է» ձևակերպումները, ապա կրկնությունների թիվը կհասնի, առանց չափազանցության, մի քանի հազարի:

Մայիսի 6-ին այս ցիկլը որ վերջանա, ոչ միայն ընդդիմությունը, այլև ամբողջ հասարակությունը պետք է մտածի գործողությունների, եթե կուզեք՝ պայքարի (չնայած այդ բառը չեմ սիրում) նոր, ոչ ստանդարտ ձևերի մասին: Գուցե հենց դա՞ էր ակնարկում վերը նշված քաղաքական գործիչը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս