
«Նրանց նետած գրոշների կարիքը չի լինի». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ի պատասխան Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը՝ «իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ», ՀՀԿ ընտրական շտաբի պետ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.
«ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք և անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի: Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան և ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի և Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը»»: