Բաժիններ՝

Այսօր ՀՀԿ-ն կհստակեցնի ապագա կառավարության նախնական կազմը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, պատրաստվում է երևանյան ռեստորաններից մեկում նշել մայիսի 1-ը։ Հավաքին ներկա է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը։

Ըստ որոշ տեղեկությունների, այդ հավաքի ժամանակ հստակեցվելու է ապագա կառավարության նախնական կազմը։ Այդ կազմը որևէ փոփոխության թերևս չի ենթարկվի, եթե այս կիրակի օրը տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չգրանցվեն։

Նույն աղբյուրները հայտնում են, որ այսօր կուսակցական շրջանակում «հրապարակվելիք» ապագա կառավարության կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի միայն, եթե Հանրապետականը Բարգավաճի հետ կոալիցիա ձևավորի։ Այդ պարագայում խոսքը կարոդ է գնալ 3-5 նախարարացուների փոփոխության մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031