Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերվել. մամուլ

«Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Այս մասին մեզ հայտնի դարձավ ամիսներ առաջ ՎՊ-ին ուղարկված գրավոր հարցման պատասխանից։ «Ժողովուրդին» տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքները, և պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ն հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել։

Քաղաքապետարանի կողմից հիմնադրված «Նոր բարեկարգում» ՓԲԸ– ն էլ Եռաբլուրի անտառ-պուրակի՝ Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ։ ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեև պայմանագրով նախատեսված և ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որևէ ծառ չկա։ Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930