Ինչո՞ւ Գևորիկն այլևս չի գնում ՀՀԿ կենտրոնական գրասենյակ. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում աժիոտաժը հասել է գագաթնակետին: ՀՀԿ «կենտրոնակայանի» առջև «գոլդ» համարներով «գոլդ» մեքենաներ են կայանված, օրը երկու անգամ հին «գվարդիայից քշված» երիտգվարդիան «լայնամասշտաբ» շտաբային նիստեր է անցկացնում, սակայն չկա «նախկին էնտուզիազմը». ՀՀԿ պատի տակ այլևս չես տեսնի ՀՀՇ-ՀՀԿ Գևորիկին, որին նախորդ բոլոր ընտրություններին հին գվարդիան «բարլուսախառը» «մուծվում», նոր էր շենք մտնում:
Գևորիկին հանդիպեցինք քաղաքի փողոցներից մեկում: Մի տեսակ ծերացել ես, Գևոր, ինչո՞ւ: «Դու էլ ես ծերացել… կեցցե մեր նախագահը` Սերժ Սարգսյանը»:
Բայց վերջին շրջանում ՀՀԿ-ում չես երևում, օլիգարխիկ չէ ՀՀԿ շտաբն այլևս, դրա՞ համար: «Ոչինչ, ոչինչ. Ազգային ժողովում գործս եռում է, ընդեղից եմ գալիս, մինչ ամառ հլը լավ կլինի»:
Փաստորեն, ՀՀԿ թևերի էս կռվում դու հին գվարդիայի` Արգամիչի կողմի՞ց ես: «Ա-յո՛, այո»: Չե՛ս սիրում Շարմազանովին-Աշոտյանին: «Չէ»: Փող չեն տալիս նրանք ընկեր Բագրատի նման, դրա՞ համար: «Էտի գաղտնիք ա, թող մնա իմ մեջ»»: