Բաժիններ՝

Անդաստիարակության հաղթարշավ. մամուլ

«Թեև ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ մատնանշված է, որ «մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից», այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պարտվեց դատարանում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռեց մերժել «Ժողովուրդի» նարկայացրած հայցն ընդդեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի, որով պահանջում էինք Խաչիկից ներողություն խնդրել մեր լրագրողին վիրավորելու՝ «պրաստիտուտկա» անվանելու համար: Ասել է թե՝ լրագրողի արժանապատվությունը պետությունը չպաշտպանեց: Ավելին, դատավորը ոչ միայն իր վճռով արդարացրեց գործարարի խուլիգանական արարքը, այլև պարտադրեց «Ժողովուրդից» բռնագանձել 100 հազար դրամ՝ Խաչիկի փաստաբանների համար (չհաշված 6.4 մլն դրամի պահանջը, որի քննությունը դեռ շարունակվում է):

Ստացվում է, որ լրագրողների հետ փողատերերը կարող են վարվել այնպես, ինչպես պատահի, քանի որ դատարանները կանգնած են փողի իշխանության կողքին: Սա է Սերժ Սարգսյանի ասած ապահով Հայաստանը: Վերը նկարագրվածից ենթադրվում է, որ այսուհետ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է զանգահարել Խաչիկ Խաչատրյանին, դատավոր Նաիրա Ավետիսյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և նրանց անվանել «պրաստիտուտկա»՝ մնալով անպատիժ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս