
Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում

«Հայկական Ժամանակը» գրում է. Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ «Հժ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ոչ հերքել, ոչ էլ հաստատել է սույն տեղեկությունը։ Ըստ «ՀԺ»-ի աղբյուրների, սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականները և նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիամ, մոտավորապես կլինեն ընդհանուր աոմամբ 2500-3000 հոգի։ Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորականներ, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» ռուս զինվորականների համար և մի քանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։