Բաժիններ՝

Համաներման թաքնված դրդապատճառները

«Ժողովուրդ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. Աժ-ն արտահերթ ընթացակարգով երեկ սկսեց քննարկել ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ համաներման նախագիծը։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում սա երրորդ համաներումն է։ Ընդ որում, երեքի հիմքում Էլ ընկած են քաղաքական դրդապատճառներ։ Միայն թե, եթե առաջին երկու համաներումևերի քաղաքական ենթատեքստն ակնհայտ Էր, և նպատակն այդպես մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին ազատ արձակելն Էր. ապա ներկայիս համաներման քաղաքական ենթատեքստն առաջին հայացքից չի երևում։ Ինչպես պնդում են «Ժողովուրդի»֊ իրազեկ աղբյուրները, այս անգամ համաներում հայտարարելու քաղաքական շարժառիթները բոլորովին այլ են և վերաբերում են իշխանական թևի բանտարկյալներին։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ այս համաներումը կազդի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ՝ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի և այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա։ Իսկ այդ անձինք, որոնց մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, քիչ չեն՝ մոտ 20-30 հոգի։ Միայն Վ. Խաչիկյանի հետ նույն քրեական գործով ամբաստանյալի աթոռին նստած Է 12 հոգի։ Բայց կան նաև անձինք, որոնց գործով դատաքննությունը տեղի Է ունեցել առանձին, նրանք արդեն իսկ դատապարտվել են պատժի։ Վ Խաչիկյանի և կենսաթոշակների ու նպաստների յուրացման գործով անցնող մյուս անձաևց վրա համաներումը կանդրադառնա ոչ թե անմիջապես, այլ կկրճատվի նրանց պատժաժամկետը, եթե դատարանը նրանց դատապարտի մինչև 10 տարվա ազատազրկման, ապա պատժի մեկ երրորդը կրելու դեպքում նրանք կարող են ազատ արձակվել։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս