Քրեական գործ՝ Դատական դեպարտամենտի նախկին աշխատակցի նկատմամբ
«Հրապարակ» օրաթերթը երեկ երեկոյան տեղեկացել է, որ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի աշխատակազմի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանի նկատմամբ։ Թերթը հիշեցնում է, որ նա մի քանի օր առաջ ցուցմունք Էր տվել Դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դեմ, և վերջինս հարցաքննվել Էր որպես կասկածյալ՝ կաշառքի գործով։ Թերթը նաև տեղեկացել է, որ Իսախանյանին թեև նախապես խոստացել են, որ եթե ցուցմունք տա, իր դեմ գործ չի հարուցվի, սակայն ցուցմունք տալուց հետո հարուցվել Է՝ որպես կաշառքի միջնորդի։ Երեկ «Հրապարակ»-ը կապվել է Իսախանյաևի հետ, ով եռանդով հերքել իր դեմ քրեական գործ հարուցելու փաստը, ասելով, որ ինքը «խորհրդակցության Է և այժմ չի կարող խոսել»։ Սակայն թերթը պարզել է, որ իրականում նա գտնվում Է ոստիկանության 6-րդ վարչությունում, որտեղ էր նաև Միսակ Մարտիրոսյաևը։ Նրանց հետ քննչական գործողություններ Էին կատարվում։
Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։