Բաժիններ՝

ԲՀԿ-ն, կառավարությունն ու կարմիր գույնը

«Ժողովուրդը» գրում է. Կառավարությունն իր երեկվա նիստում մերժել է Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում են փոփոխություններ կատարել ԽՍՀՄ խնայբանկի ավանդներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ օրենքում։ Վարչապետ Տ. Սարգսյանը նիստին հայտարարել է, թե իրենք այդ ուղղությամբ քայլեր անում են. «Անհրաժեշտություն չկա առաջ ընկնել»։ Նախագծի համահեղինակներից Աժ ԲՀԿ ՝ խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը  թերթի  հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի դիրքորոշմանը, հայտարարել է. «Հերթական անգամ պիտի արձանագրեմ, որ ԲՀԿ անունն այս կառավարության վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ  հայտնի կենդանու վրա՝ կարմիր գույնը։  Մեզ համար միանշանակ կանխատեսելի էր, որ մեր հերթական նախագիծը մերժվելու է։ Սա հստակ քաղաքական մոտեցում է կառավարության կողմից ԲՀԿ-ի հանդեպ՝ իմպերատիվ կերպով, առանց որեւէ լուրջ հիմնավորման մերժել ցաննկացած օրենսդրական առաջարկ, որը  կներկայացնի մեր խմբակցությունը»։

Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս