
Ձերոնց հարցրեք

«Հայկական ժամանակը» գրում է.
«Տեղեկացնում ենք ձեզ, որ այդ հարցը պետք է ուղղվեր հայաստանյան իշխանություններին»,- երեկ «ՀԺ»-ն նման պատասխան է ստացել Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունից։ Իսկ հարցը վերաբերում էր ԵՄ դոնորների համաժողովին։
ԵՄ գրասենյակից «ՀԺ»-ն փորձել է ճշտել՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ըստ որի, Հայաստանը մտադիր է մաս կազմել Մաքսային միությանը, արդյո՞ք Դոնորների համաժողովը տեղի է ունենալու։ Եթե այո, ապա՝ երբ և որտեղ։ Նույն հարցը վերահասցեագրեցինք ՀՀ կառավարությանը՝ հավելյալ հարցով, եթե համաժողովը տեղի չի ունենալու, ապա՝ ինչու։ Պատասխան, բնականաբար, չստացանք։ Դոնորների համաժողովը նպատակ ուներ Հայաստանին մինչեւ 1,5 միլիարդ եվրո տրամադրել։ ԵՄ-ի երեկվա ակնարկը թերևս խիստ թափանցիկ է. համաժողովը ՀՀ-ի մեղքով չի կայանալու։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։