Նոր մանրամասներ՝ Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած «Խորհրդավոր ընթրիքից»
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական «Խորհրդավոր ընթրիքից»։ «Ընթրիքին մասնակցող» ռուսական կողմը Մաքսային միությանն անդամակցության դետալների քննարկումից հետո մի հարց էլ է բարձրացրել՝ կադրային հարցերը բացառապես հայկական կողմի իրավասության հարց են, թեև իրենց համար խիստ անցաևկալի է երկու մարդու՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման հարցը։ Այս խոսակցությունն է եղել պատճառը, որ սեպտեմբերի սկգբին դադարեցին խոսակցություններն այն մասին, թե վարչապետ Տիգրան Սարգսյաևը հրաժարականի դիմում է գրել, և նրան փոխարինելու է Հովիկ Աբրահամյանը։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, վարչապետի մտերիմներից Նավասարդ Կճոյանն էլ իր հերթին բավականին հին ու ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ, նրանց ծանոթացրել է դեռ Վազգեն Սարգսյանը։
Այս մասին կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։