
Պետական աշխատողները ժողովուրդ չե՞ն

«Ժողովուրդը» գրում է. Պարզվում է՝ 6 ամիս Աժ նախագահ աշխատած, Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Աամվել Նիկոյանի համար պետական մարմնի աշխատակիցներն ամենևիև Էլ ժողովրդի մաս չեն կազմում։ Համենայնդեպս, Ա.Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման սկանդալային հայտարարություն է արել, երբ թերթը փորձել է նրանից ճշտել, թե ինչու իշխանությունները կրկին խաբեցին ժողովրդին, ու խոստացված աշխատավարձի բարձրացում տեղի չունեցավ։ «Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետև ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը»,֊- հայտարարել է պատգամավորը։ Ճշտող հարցին, թե պետական համակարգի աշխատողն արդյո՞ք ժողովուրդ չի համարվում, Նիկոյանը նշել է. «Չէ, ժողովուրդը լայն հասկացություն Է, ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում»։ Նիկոյանը նաև հավելել է, որ դա եղել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ցանկությունը. «Ինքը՝ որպես երկրի նախագահ, ուղղակի ցույց Է տվել, թե կառավարությունը որ ուղղությամբ պետք է շարժվի»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։