Բաժիններ՝

Ամերիկացիները կհարցաքննվեն` հայկական մուֆլոնի որսի ապօրինի որսի գործի շրջանակներում

«ՀԺ«-ն գրում է. Հայկական մուֆլոնի որսի վերաբերյալ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գտնվող նյութեր փոխանցվել են Վայոց Ձորի մարզի քննչական բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում և ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, հնարավոր է, որ հենց այսօր դրանց հիման քրեական գործ հարուցվի։ Ըստ թերթի աղբյուրների, քրեական գործի շրջանակներում կհարցաքննվեն նաև ամերիկյան «Դը Հանթինգ Քանսորթիում» ընկերության ներկայացուցիչները։ Այս ընկերությանը, հիշեցնում է թերթը, ««Սաֆարի-ինտերնացիոնալ» հայ-իտալական ձեռնարկության» գլխավոր գործընկերներից է, որն իր կայքում պրոպագանդելով ՀՀ Կարմիր գրքում գրանցված մուֆլոնի և բեզոարյան այծի որսը, զբոսաշրջիկներին հրավիրում է որսի։ Այս ամսվա սկզբին համացանցամ տարածվել էր Խոսրովի պետական արգելոցում նկարահանված մի տեսանյաթ, որտեղ պատկերված է, թե ինչպես են օտարերկրացիները հայ ուղեկցորդների աջակցությամբ որսում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն և վարազ։ Ըստ ՀՀ Բնապահպանության նախարարության ՀԺ-ին ներկայացրած տվյալների, մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակը։ Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում։
Կարդացեք «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս