Բաժիններ՝

Զորքով-զրահով՝ դեպի Գյումրի

«Հայկական ժամանակի» տեղեկությունների համաձայն, երեկ  Գյումրի  է ժամանել  ՌԴ զինված ուժերի  զինվորականների 500 հոգուց  բաղկացած  այն ստորաբաժանումը, որը համալրելու է  Գյումրիում տեղակայված 102-րդ  ռազմակայանի  անձնակազմը։ Սա համալրողների  միայն առաջին խումբն է, իսկ  ընդհանուր առմամբ,  ինչպես արդեն նշվել է,  նախատեսվում է շուրջ հազար զինվորականի  ժամանում Գյումրի։  Թերթը հիշեցնում է,  որ վերջիններս  բնակություն են հաստատելու Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում` (Վոսմոյ Գորոդոկ)։  Սա խնդիր է առաջացնում  այդ տարածքում  բնակվող  գյումրեցիների համար։  Խնդիրն այն է,  որ նրանից բնակարանները պետք է ետ վերցնեն, սակայն այդ գործընթացը մինչ օրս հստակեցված չէ։  Ուստի  գյումրեցիները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն  իրենց բնակարանները կամ լիարժեքորեն չեն փոխհատուցվի։

Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031