Ավազահանքերի գեներալները
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ավազի հսկայական հանքեր ունեն Արարատի մարզում Արաքս գետի ափին։ Իհարկե, Արաքսի ափին միայն այս երկու պաշտոնյաները չէ, որ ավազահանքեր ունեն, բայց տեղացիները շեշտում են հատկապես նրանց գործունեությունը, քանի որ դրանք ավելի լայնամասշտաբ են։ Թերթը նշում է, որ նրանց կողմից այդ հանքերի արդյունահանման արդյունքում Հայաստանի սահմանն ահագին լայնությամբ ու երկարությամբ ներս է եկել՝ փոխելով նաև գետի հունը և թուրքերին հնարավորություն տալով իրենց սահմանը մեծացնել ի վնաս ՀՀ-ի։ Թերթը հավելում է, որ այս օլիգարխները գրեթե աոանց ներդրումների գետի հունը փորելով ահռելի գումարներ են աշխատում։
Կադացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։